Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում հռչակվել է որպես հիմնական առաջնահերթություններից մեկը. Արթուր Դավթյան

Լուրեր

16.01.2026 | 23:30
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլը
16.01.2026 | 23:14
Ադրբեջանում 340 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպաններ
16.01.2026 | 23:08
Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
16.01.2026 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.01.2026 | 22:40
Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ
16.01.2026 | 22:29
Հանրայինը՝ միանգամից երեք ալիքներով Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձակելու և Մայր Աթոռից հայրապետական պատարագը չհեռարձակելու մասին
16.01.2026 | 22:13
Պակիստանը հայտարարել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի նախագծի քննարկման մասին
16.01.2026 | 22:00
Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. 4 տուժած հոսպիտալացվել է
16.01.2026 | 21:54
Կեղծ խաղարկություններ՝ բանկերի անունից. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
16.01.2026 | 21:41
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ըստ դատարանի, պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը
16.01.2026 | 21:28
Կատարի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
16.01.2026 | 21:15
Արծաթապատ եղջյուր, հեծանվային սաղավարտ․ Փաշինյանի ստացած նվերները փոխանցվել են Վարչապետի աշխատակազմի օգտագործմանը
16.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թրամփի ուղին մտնում է գործնական փուլ․ իրագործելի՞ է ՀՀ-ԱՄՆ մեգանախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:45
Եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին, կաթողիկոսը՝ սառեցրել թեմի հաշիվները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 20:32
Խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին. Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ փորձագիտական խմբի անդամներին:

 

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ հակակոռուպցիոն պայքարը հանրային հստակ ձևակերպվող պահանջների համատեքստում Հայաստանում հռչակվել է որպես հիմնական առաջնահերթություններից մեկը: Եվ չնայած քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արձանագրվել են աննախադեպ արդյունքներ, սակայն համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն զգալի է՝ հատկապես հակակոռուպցիոն պայքարի կանխարգելման, վերահսկման և հանրային իրազեկման բաղադրիչների ուժեղացման ուղղություններով:

 

Այս իմաստով Արթուր Դավթյանը կարևոր է համարել միջազգային կառույցների և մասնավորապես ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության սերտ համագործակցությամբ և փորձագետների ներգրավմամբ տարբեր երկրների կուտակած փորձի ուսումնասիրումը՝ հատկապես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելների ընտրության և տեղայնացման ոլորտում:

 

Փորձագիտական խմբի ղեկավար Անդրեյ Մունտեան նշել է, որ իրենց նպատակը Հայաստանում սկսված հակակոռուպցիոն բարեփոխումներին փորձագիտական աջակցության ուղղվածության հստակեցումն է և դրանից բխող առաջարկությունների փաթեթ ներկայացնելը: Այս տեսանկյունից փորձագիտական խմբի ղեկավարը կարևոր է համարել բարեփոխումների տեսլականի շուրջ ՀՀ դատախազության դիրքորոշումներին ծանոթանալը՝ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում վերջինիս ունեցած առանցքային դերակատարությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի կենտրոնացված և ապակենտրոնացված մոդելային լուծումներին առնչվող հարցեր, դրանցից յուրաքանչյուրի կոնցեպտուալ առավելություններն ու հնարավոր թերությունները, ռիսկերը:

 

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը թույլ չի տա կորցնել կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահության արդեն իսկ ձեռքբերված կապիտալը և նվազագույնի կհասցնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ու վճռականությունը սուբյեկտիվ գործոններով պայմանավորելու ռիսկերը:

 

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ դատախազության ներկայացուցիչների և փորձագիտական խմբի միջև ընդլայնել համագործակցությունը ըստ անհրաժեշտության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակման հարցում»,- ասված է հաղորդագրությունում: