ՌԴ-ից արտաքսում ՝ ճանապարհային երթևեկության կանոնների երկու խախտման համար. ռուսաստանաբնակ ՀՀ քաղաքացին ահազանգում է

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

2014 թվականի հուլիսին Հայաստանի և Ռուսաստանի միջև Սոչիում կնքվեց համաձայնագիր՝ մի պետության քաղաքացիների՝ մյուս պետություն տարածքում առանց հաշվառման մնալու ժամկետների մասին։ Ավելի ուշ այն վավերացվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

Factor.am-ին ահազանգել է ավելի քան հինգ տարի Սանկտ Պետերբուրգում բնակվող Հայկ Բարսեղյանը՝ նշելով, որ 2018 թվականին ճանապարհային երթևելության կանոնների երկու խախտման հետևանքով այսօր ՌԴ-ից արտաքսվելու վտանգի առաջ է հայտնվել:

«ՃՈ խախտումների մասին իմացել եմ 2018 թվականի սեպտեմբերին։ Տուգանքները տեղեկանալու հենց հաջորդ օրն եմ վճարել»,- Factor.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Հայկ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականի մայիսի 25-ին՝ հերթական անգամ ՌԴ-ում բնակության համար անհրաժեշտ գրանցման ժամկետը երկարացնելիս, տեղեկացել է, որ դեռ սեպտեմբերի 28-ին իրեն ՌԴ-ից արտաքսելու մասին հրաման է եկել, ըստ որի՝ եռօրյա ժամկետում պետք է երկիրը լքած լիներ։

«Ստացվում է՝ ինձ դեռ սեպտեմբերին արտաքսել են, և ես այսքան ամիս անտեղյակ եմ եղել»,- նշեց Հայկ Բարսեղյանը։

Վճարված տուգանքների կտրոնները, Հայկի խոսքով, առկա են, դրանց հետ կապված խնդիր չկա։ Այդուհանդերձ, իր համար անհասկանալի է, թե ինչու են իրեն երկրից արտաքսում, այն դեպքում, երբ տուգանքները ժամանակին վճարել է։ Ասում է՝ ռուսական իշխանությունների համար դա նշանակություն չունի. երկու խախտման դեպքում արդեն «սև ցուցակում» են ներառում։

Հայկ Բարսեղյանի խոսքով՝ մինչ հարցն իրեն կհասներ, դեռ ամիսներ առաջ նույն դրության մեջ հայտնված ընկերների համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին է դիմել։ Վերջինս արձագանքել է և խոստացել լուծումներ փնտրել։

«Մարուքյանի հետ Ֆեյսբուքով եմ կապ հաստատել։ Ասել է, որ նամակի տեսքով գրավոր դիմում ներկայացնենք։ Նամակն ուղարկել ենք, բայց այլևս չի արձագանքել»,- ասաց Հայկ Բարսեղյանը։

Factor.am-ը կապ հաստատեց Էդմոն Մարուքյանի հետ, ով նշեց. «Հարյուրավոր մարդիկ մեզ այդ հարցով գրում են, մենք էլ անդադար բարձրաձայնում ենք Կառավարությունում  և Ռուսաստանում հանդիպումների ժամանակ: Ինչպես տեսնում եք՝ խնդիրը չի լուծվել և մենք որևէ այլ լծակ չունենք, քան նորից մեր իշխանություններին դիմելը, որ իրենց շփումներում, միջկառավարական հանձնաժողովներում այդ հարցերը բարձրաձայնեն»։

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք Հայկ Բարսեղյանի գրավոր նամակին ծանոթացել է, Էդմոն Մարուքյանը նշեց. «Ֆեյսբուքով կամ այլ սոցիալական ցանցով ուղարկված գրավոր դիմումներին չենք կարող ընթացք տալ։ Ես ասել եմ, որ նամակը Բաղրամյան 19 ուղարկեն։ Գուցե մեր քաղաքացին ինձ սխալ է հասկացել»։

Հայկ Բարսեղյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նամակը հենց Բաղրամյան 19 է ուղարկել՝ Էդմոն Մարուքյանի անունով, որից հետո կրկին պատգամավորին է դիմել՝ հիշեցնելով հարցի մասին: Սակայն, նրա պնդմամբ, բավարար արձագանք այդպես էլ չի ստացել:

ԼՀԿ խմբակցության ղեկավարը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Ռուսաստանի «սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիներն իրեն շատ են դիմում՝ ինչպես արտաքսման, այնպես էլ հայկական վարորդական իրավունքն օգտագործելու հարցով. «Որքանով գիտեմ՝ այս հարցը դեռ չի լուծվել։ Այս պահին տեղեկություն չունեմ»:

ՌԴ-ում բնակվող Հայաստանի քաղաքացիների արտաքսման հարցով մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը դիմեց ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայություն: Ծառայության հանրային կապերի բաժնի պատասխանատու Նելլի Դավթյանն ընդգծեց, որ նման դեպքերում ՌԴ շուրջ մեկ տասնյակ գերատեսչություններ իրավունք ունեն օտարերկրացիների մուտքի արգելք սահմանել: Այդ արգելքները, նրա խոսքով, կարող են լինել ամենատարբեր ոլորտներում խախտումների դեպքում՝ սննդի անվտանգությունից մինչև ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:

«Քիչ չեն դեպքերը, երբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով մեր քաղաքացիներն այսպիսի խնդիրներ են ունենում։ Նման դեպքերում նրանք մեզ կարող են դիմել՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր ու դիմում, որը մենք ներկայացնում ենք ՌԴ Ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով պատասխանատու վարչությանը։ Վերջինը, դրանք քննարկելով, որոշում է կայացնում մուտքի արգելքը բացելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ»,- նշեց Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները Միգրացիոն ծառայություն  երկու դեպքում են դիմում. երբ կա արգելք և արգելանք։ Արգելանքի դեպքում հարցը դատական որոշումների է վերաբերում։

«Ցավոք, մեզ ավելի շատ դատական որոշումների մասով են դիմում։ Այս դեպքում, սակայն, Միգրացիոն ծառայությունն անզոր է»,- ընդգծեց Նելլի Դավթյանը։

Factor.am-ին դիմած Հայկ Բարսեղյանի հարցում դատական որոշում դեռ չկա:

ՌԴ-ում բնակվող և նման խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիների հարցերով աշխատանքները 2014 թվականից են մեկնարկել։ ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության՝ ՀՀ քաղաքացիների ՌԴ տարածք մուտքի արգելքի վերանայման հարցով ստացված, ՌԴ Ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերով գլխավոր վարչությանը  ներկայացված դիմումների և Ռուսաստանից ստացված պատասխանների մասին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014-ի երկրորդ կիսամյակից մինչ այսօր 13.461 դիմում է ներկայացվել, որից 4.091-ի դեպքում մուտքի արգելքի մասին որոշումը մնացել է անփոփոխ (որոշումը փոփոխելու հիմքերը բացակայել են): 1.612-ի դեպքում էլ ՌԴ տարածքից վտարելու մասին դատարանի որոշման առկայության պատճառով ՀՀ քաղաքացիների մուտքն արգելվել է (ենթակա է եղել բողոքարկման միայն դատական կարգով)։

Միգրացիոն ծառայության հանրային կապերի բաժնի պատասխանատուն նշեց, որ տվյալ քաղաքացին, Հայաստանից դուրս գտնվելով, կարող է անհրաժեշտ փաստաթղթերն առցանց տարբերակով ուղարկել։ Ըստ նրա՝ շուտով իրենց կայքում նաև հետադարձ կապի համապատասխան բաժին կստեղծվի, որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ դիմեն։

Նելլի Մելքոնյան