Ո՞վ է Շիրակի մարզային դատարանի ամենահարուստ դատավորը. հայտարարագրերի տվյալները

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հերթական տվյալներն է հրապարակել, որոնցից առանձնացրել ենք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին վերաբերող բաժինը:

Հայտարարագրերի տվյալների համաձայն, մասնավորապես, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, 2017 թ. հայտարարագրել է 5 մլն դրամ և 35 հազար դոլար, տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 954 հազար 622 դրամ: Նա բնակարան և ավտոմեքենա չի հայտարարագրել: Գագիկ Հովհաննիսյանի կինը՝ Արփինե Հովհաննիսյանը, 2017 թ. հայտարարագրել է 5 մլն 500 հազար դրամ, 2.000 դոլար, տարվա ընթացքում եկամուտն էլ կազմել է 362 հազար դրամ։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը, որը դատավոր է նշանակվել 2011 թվականից, 2018 թ. հայտարարագրել է 1 մլն 500 հազար դրամ, 26.000 դոլար, տարեկան եկամուտը կազմել է 7 մլն դրամ։ Որպես գույք նշված է արտադրական նշանակության մի շինություն, որը ձեռք է բերվել 4.5 մլն դրամով։ Լիլիթ Խաչատրյանի ամուսինը՝ Արա Խաչատրյանը, ներկայացրել է 650 հազար դրամ և 11.500 դոլար եկամուտ:

Հնաբնակ դատավորներից Աշոտ Մանուկյանը (դատավոր է աշխատում 2001 թվականից) 2018 թ. ներկայացրել է 8 մլն 500 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում ավելացել է 1 մլն-ով։ Դատավորի եկամուտն ամբողջ տարվա ընթացքում կազմել է 9 մլն 749 հազար դրամ, որից 1 մլն 115 հազար դրամը կենսաթոշակն է:։

Մեկ այլ դատավոր՝ Լենդրուշ Հովհաննիսյանը, որը երկու տարի է այս պաշտոնում, հայտարարագրել է 3 մլն դրամ և 3.000 դոլար, իսկ ահա նրա տարեկան եկամուտը կազմել է 6 մլն 573 հազար դրամ։

2017 թվականից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Վահե Միսակյանը (նրա հայրը՝ Ներսես Միսակյանը, Տավուշի մարզի դատախազի տեղակալն է) նշանակման տարում հայտարարագրել է 7 մլն դրամ, 9.000 դոլար և 8 լն դրամ արժողությամբ TOYOTA CAMRY ավտոմեքենա։ Տարեվերջին գումարներն ավելացել են՝ կազմելով 8 մլն դրամ և 11.000 դոլար: Նրա տարեկան եկամուտը 4 մլն 834 հազար դրամ է։

2019 թ.  դատավոր նշանակված Էդգար Կարապետյանն իր հայտարարագրում որպես սեփականություն ներկայացրել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 3 հողամաս և 25 մլն դրամ։

Այս տարի նշանակված դատավոր Գոռ Հարությունյանի հայտարարագրած տվյալները ևս տպավորիչ են՝ բնակարան, 3 ավտոմեքենա՝ Kia Forte, Nissan March, BMW, 13 մլն դրամ, 33.000 դոլար, 950.000 ռուբլի, իսկ եկամուտը կազմել է 868 հազար դրամ:

Դատավոր Իվան Բաղրամյանը, որը պաշտոնավարում է 2 տարի, հայտարարագրել է բնակարան, Kia Forte ավտոմեքենա, 4.8 մլն դրամ, 8.500 դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 3 մլն 737 հազար դրամ։

2018 թ. դատավոր նշանակված Ադրինե Ղուկասյանը հայտարարագրում ներկայացրել է 2 բնակարան, 2 ավտոմեքենա՝ Nissan Fuga, Mitsubishi Airtrek, 1 մլն 200 հազար դրամ և 18.000 դոլար։

Իսկ ահա 2012 թ. դատավոր նշանակված Հովհաննես Ղազարյանն 2018 թվականին հայտարարագրել է 6 մլն դրամ: Նրա տարեկան եկամուտը կազմել է 6 մլն 613 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ, կարող ենք նշել, որ նորանշանակ դատավորներն իրենց ունեցվածքով չեն զիջում «ստաժավորներին», որոշ դեպքերում նաև գերազանցում են:

Էմմա Չոբանյան