ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում:

 

«Ստուգմամբ ի հայտ են բերվել որոշ խախտումներ: Մասնավորապես նշված երկու ՔԿՀ-ներում էլ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:

 

Պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում չեն իրականացվում կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված՝ պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունները։

 

Բացի այդ, պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ գույքային պարագաներով:

 

«Վարդաշեն» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկը գերբնակեցվածությունն է՝ պայմանավորված պահվող կալանավորված անձանց ավել թվաքանակով: Դրա պատճառով հնարավոր չի դառնում ապահովել այդ խցերում պահվող անձանց հատկացվող բնակելի տարածության՝ սահմանված նվազագույն չափը: Չնայած այս հանգամանքներին՝  ՔԿՀ-ի խցերի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները բարվոք են:

 

Ստուգման արդյունքներն ամփոփվել են ՔԿՀ վարչակազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում: Արձանագրվել է, որ խախտումների մի մասը վերացվել է հենց ստուգումների ընթացքում: ՔԿՀ վարչակազմի ղեկավարությունը հանձնառություն է ստանձնել միջոցներ ձեռնարկել նաև մյուս, ավելի երկար ժամանակ պահանջող խախտումները վերացնելու ուղղությամբ, որոնց արդյունքները կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազությանը:

 

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացրած շրջայցի արդյունքում առանձին հիվանդասենյակներում հայտնաբերվել են քրեական ենթամշակույթին բնորոշ նկարված նշաններ, որոնք մինչև ստուգումների ավարտը վերացվել են ՔԿՀ-ի վարչակազմի կողմից:

 

Պարզվել է, որ այս ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներին համապատասխան կարանտինային բաժանմունք չլինելու պատճառով բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները փաստացի կատարվում են բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու համար նախատեսված բնակելի գոտում՝ չնայած  ներքին կանոնակարգով դրանք պետք է կատարվեն կարանտինային բաժանմունքում գտնվելու ընթացքում:

 

Առանձին խախտումներ կապված են եղել դատապարտյալին վերջինիս գրավոր համաձայնությամբ ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու, պահվող անձանց համար ստացված հանձնուքների զննության կանոնների և պահանջների պահպանման հետ:

 

Ստուգումների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը այցելել է նշված երկու ՔԿՀ-ների բոլոր խցերը և կացարանները (հիվանդասենյակները), զրուցել պահվող բոլոր, այդ թվում նաև օտարերկրացի անձանց հետ, համապատասխան պարզաբանումներ տվել իրենց առողջական վիճակի և քննվող քրեական գործերի վերաբերյալ նրանց բարձրացրած հարցերի, խնդիրների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում: