«Ֆիթչ»-ը Երևանի ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Ֆիթչ» միջազգային վարկանիշային ընկերությունը Երևան քաղաքի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթային ռեյթինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ, իսկ արտարժույթով կարճաժամկետը` B:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆիթչ»-ը նշում է, որ Հայաստանի խոշորագույն քաղաքը համարվող Երևանը երկրի ամենամեծ շուկան է՝ ծառայությունների զարգացած սեկտորով ու ամենաշատ բնակչությամբ:

«Երևանիբարեկեցության ցուցանիշները միջազգային համատեքստում դեռևս համեմատաբար ցածր են, ինչը ազդում է քաղաքի ընդհանուր ֆինանսական պրոֆիլի վրա: Քաղաքը պահպանում է պարտք չունեցողի կարգավիճակ, թեպետ հնարավորություն ունի ներգրավելու փոխառություններ ներքին կապիտալի շուկայում՝ հաշվի առնելով որոշակի սահմանափակումները»,- ասվում է «Ֆիթչ»-ի զեկույցում: