«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրգործի նախաքննությամբ «անապրանք» գործարքների, հարկերի վճարումից խուսափելու և այլ բազմաթիվ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել

Լուրեր

05.02.2026 | 22:13
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված մեքենայով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
05.02.2026 | 22:01
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին
05.02.2026 | 21:52
ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը հացադուլ է հայտարարել 
05.02.2026 | 21:40
ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը․ ինչ պետք է իմանան ոչ ներգաղթային վիզայի դիմորդները
05.02.2026 | 21:26
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները
05.02.2026 | 21:17
ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր
05.02.2026 | 21:12
300 մլն դրամ «փրկագին»` Վարդան Հարությունյանի համար. ով է վճարել և ինչպես պարզել ծագումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 21:00
Գերիներին դատելը Ալիևի շոուն է. հուսանք՝ Վենսի այցը ճնշում կդառնա, որ նա զիջի՝ ազատ արձակվեն. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 20:53
Հայ վարորդների խնդիրները՝ Սիմոնյան-Մատվիենկո հանդիպման օրակարգում
05.02.2026 | 20:48
Էրդողանը բարձր է գնահատել ԱՄՆ-Իրան բանակցությունները
05.02.2026 | 20:34
Սուքիասյանների պատասխանը․ ինչ է լինելու «Ռոսիա տոնավաճառի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 20:21
ՌԴ ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանատան աշխատակցին անցանկալի անձ է հայտարարել
05.02.2026 | 20:10
Դավիթ Խուդաթյանը և ԵՄ դեսպանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր
05.02.2026 | 20:00
Ունենք սերիական արտադրության զենք՝ հրետանի, որն աշխարհում լավագույնն է․ դա մատակարարվում է ՀՀ բանակին․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:48
Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

«Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հարցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն կատարած բոլոր անձանց բացահայտելու և վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

 

Նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են ծրագրում ընդգրկված բազմաթիվ ընկերությունների միջև տեղի ունեցած տարատեսակ ձևական, «անապրանք» գործարքների կնքման, փաստաթղթերի կեղծման, հափշտակությունների, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու բազմաթիվ դրվագներ:

 

Մասնավորապես՝ ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» հատվածի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինարարակական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 2016թ. հունիսին կնքվել է 2 պայմանագիր, որոնց հիման վրա 2016-2018թթ. նրանցից մեկի անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ շուրջ 1.2մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) ընդհանուր արժեքով:

 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պայմանագրերը կնքվել են հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով, որի համար կազմվել են անապրանք գործարքներ, իրականացվել է կեղծ ձեռնարկատիրություն: Նշված պայմանագրերի շրջանակներում հարկային հաշիվներով որևէ տեսակի խորհրդատվական ծառայություններ չեն մատուցվել, այսինքն, ըստ էության, կայացել են «անապրանք» գործարքներ:

 

Պարզվել և հիմնավորվել է նաև, որ կեղծ փաստաթղթերով որպես  խորհրդատվություն տրամադրած ընկերության աշխատակիցների կողմից 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշվից կանխիկացվել է շուրջ 600մլն ՀՀ դրամ, որը փոխանցվել է ընկերությունը փաստացի ղեկավարող անձին, իսկ նշված գումարներն  ընկերության դրամարկղում ձևակերպվել են որպես այլ անձի՝ ընկերության հիմնադրին տրված շահաբաժիններ:

 

Ներգրավված ընկերությունների նվազեցված հարկային պարտավորությունների և պետությանը պատճառած վնասի հաշվարկման նպատակով նշանակվել են մասնագիտական հարկային ստուգումներ, որոնցից 2-ով ստացված ակտերով արձանագրվել են 1մլրդ 10մլն ՀՀ դրամի չվճարված հարկեր, պետությանը պատճառված վնաս (ներառյալ տույժերը, տուգանքները): Մյուս ստուգումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:

 

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2019թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցվել և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ քրեական գործին է միացվել ևս մեկ քրեական գործ՝ ծրագրում ներգրավված մեկ այլ ՍՊԸ տնօրենի կողմից ընկերության հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով մի շարք ընկերություններից, առանց վերջիններիս կողմից ապրանքների փաստացի մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու, դրանք օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող փաստաթղթերում ներառելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:

 

Բացի վերոնշյալը, դատախազի հանձնարարությամբ քննիչի կայացրած որոշումներով ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում ներգրավված ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված երեք քրեական գործեր ևս միացվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող մայր գործին:

 

Այս դրվագներով կատարված նախաքննությամբ ձեռք բվերված ապացույցներով պարզվել է, որ առանց ծառայությունների փաստացի մատուցման, տրամադրվել են մոտ 195մլն ՀՀ դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, ինչի արդյունքում  խուսափել են պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր՝ միաժամանակ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

 

Կատարված այդ հնարավոր «անապրանք» գործարքների հանգամանքները, դրանց արդյունքում պետությանը պատճառված վնասի կոնկրետ չափը պարզելու նպատակով 2 ընկերությունում կատարված նախնական հաշվարկների համաձայն, նրանց մոտ կարող են առաջանալ պետության նկատմամբ հարկերի գծով ընդհանուր մոտ 600մլն ՀՀ դրամի պարտավորություններ (ներառյալ տույժերը և տուգանքները): Այս առումով վերջնական հաշվարկ ստանալու և պետությանը պատճառված վնասի չափը որոշելու համար նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն:

 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: