Արցախի ԱԳ փոխնախարար Ալեքսանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Կալիֆորնիայում

Լուրեր

19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մայիսի 13-19-ն ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի hամալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) փառատոնին մասնակցելու հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Արցախի անկախ պետականաշինության գործընթացին, միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին։

Միջոցառման շրջանակներում կայացել է նաև հանդիպում Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Կրեկորյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Լոս Անջելես-Շուշի քույր քաղաքների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Հայ ուսանողական միության անդամների, «Ասպարեզ» օրաթերթի անձնակազմի, Ամերիկայի Հայ իրավաբանների միության ներկայացուցիչների, ինչպես նաև Լոս-Անջելեսի Երիտասարդ քրիստոնյաների ընկերակցության (YMCA) ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արցախի քաղաքացիական հասարակության միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները։

Այցի շրջանակներում Արմինե Ալեքսանյանն այցելել է Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտո։ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում կայացել են հանդիպումներ նահանգային ժողովի խոսնակ Էնթոնի Ռենդոնի, նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանի և Կալիֆորնիայի Արտակարգ իրավիճակների, Կլիմայի փոփոխության, Գյուղատնտեսության և սննդի կոմիտեների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ տեղակալ Արմինե Ալեքսանյանը նաև առանձին հանդիպում է ունեցել Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի և Արցախի միջև հարաբերությունների ներկա իրավիճակին և կարևորել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն մի շարք համատեղ նոր ծրագրերի իրականացման շուրջ։