Հրայր Թովմասյանը պետք է ընդօրինակի Գագիկ Հարությունյանին, նա «մխտռեց» ՀՀ Սահմանադրությունը․ Կարապետ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ

– Պարո՛ն Ռուբինյան, այսօր հրաժարական տվեցին իրավապահ համակարգի երկու կարկառուն ներկայացուցիչներ՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը և նրա եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հրաժարականները, հատկապես, որ Գագիկ Հարությունյանի դեպքում հասկանալի էր հրաժարականը, իսկ նրա եղբոր պարագայում՝ անսպասելի:

– Երկրորդի մասին չգիտեի, Ձեզանից եմ տեղեկանում: Կարծեմ՝ Հարությունյանի ընտանիքը հայտնի է նրանով, որ Հայաստանում բազմաթիվ ղեկավար պաշտոններ զբաղեցնող ընտանիք է: Երևի, եթե առաջնություն հայտարարվի, թե ով ինչքան բարեկամ է տեղավորել տարբեր պաշտոններում, Գագիկ Հարությունյանն անառարկելի առաջատար կլինի: Ես կարդացի պարոն Հարությունյանի հրաժարականի տեքստը. նա այլևս նպատակահարմար չի գտնում պաշտոնավարել: Պետք է ասեմ, որ հասարակությունը բազում տարիներ նպատակահարմար չի գտնում, բայց պարոն Հարությունյանը համառորեն շարունակում էր պաշտոնավարել:

– Ինչո՞ւ հիմա հանկարծ համընկան հասարակության և պարոն Հարությունյանի կարծիքները:

– Շատ պարզ պատճառով. երկրի վարչապետը վերջապես հայտարարեց, որ մաքրություն է սկսելու դատական համակարգում, ես կգերադասեի, որ զտում բառն ասենք, և պարոն Հարությունյանը, ըստ երևույթին, գերադասեց չզտվել, այլ ինքնազտվել: Ես ողջունում եմ այդ քայլը: Ինչ վերաբերում է նրա եղբորը, երևի, ենթադրություն է արվել, որ միայն դատական համակարգով չսահմանափակվի այդ գործընթացը, այլ ամբողջ դատաիրավական, նաև ուժային կառույցների, ինչու չէ՝ նաև անդրադառնան այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

– Պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է նաև Ազգային ժողովում կիրառել այդ ինստիտուտը:

– Ողջունելի է: Ի դեպ՝ շատ ճիշտ կլինի, որ հավասար մոտեցում լինի և, կարծում եմ, ազնիվ մարդիկ որևէ վախենալու բան չունեն, հակառակը, զտման արդյունքում մնացորդում մնացած ազնիվ, գործունյա մարդիկ շատ ավելի ինքնավստահ կլինեն և իրենց պատիվը դրանից հետո բարձր կմնա:

– Իսկ իրավապահ համակարգերում ուրիշ ի՞նչ հրաժարականներ եք սպասում:

– Ճիշտ կլինի, որ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամներն էլ հրաժարական տան, ինչով կհեշտացնեն գործը: Դա ամենևին չի նշանակում, որ նրանք բոլորը կզրկվեն աշխատանքից: Այդ նույն զտման արդյունքում նրանք, ովքեր ազնիվ են, նվիրված են իրենց գործին, բանիմաց են, կարծում եմ՝ նորից կվերանշանակվեն, այդտեղ որևէ խնդիր չկա:

– Այսօր ամբողջ օրն օդում կախված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը։ Այս առնչությամբ ի՞նչ կարծիք ունեք։

– Պետք է այդ լուրը համառորեն հաղորդել հենց իրեն, որպեսզի նա էլ վերջապես ընդօրինակի Գագիկ Հարությունյանին: Շատ լավ գիտենք նրա անցած ուղին, թե ինչպես պատվերով Սահմանադրությունը մխտռեց և հիմա էլ տեղավորվել է ՍԴ-ում։ Նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ է։ Պարզ է, որ նա պետք է հրաժարական տա։

– Իսկ ի՞նչ մեկնաբանություններ ունեք այն կարծիքներին, թե դատաիրավական համակարգում շատ են պաշտոնյանները, որոնք փոխշահավետ կապեր են ունեցել նախկին իշխանությունների հետ, և դա նրանց կաշկանդում է արդար վճիռներ կայացնելու հարցում։

– Դա ակնհայտ է։ Եվ շատ են նաև այնպիսինները, որոնք նման կաշկանդվածություն չունեն, բայց հայտնի կաշառակերներ են։ Իհարկե՝ նրանք էլ պետք է վախենան։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ համակարգից դիմադրություն կլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան