Քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռքբերվածը օգտագործվում է որպես քաղաքական կապիտալ, վստահելի պետություն չի լինելու․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Անցումային արդարադատության մասին խոսելիս նախ պետք է հիշենք պետության զավթվածության հարցը: Այս դահլիճում կան մարդիկ, որոնք երեք նախագահների օրոք էլ ունեցել են խնդիրներ արդարադատության հետ, և ես գտնում եմ, որ մենք չպետք է ունենանք 4-րդ իշխանություն, որի ժամանակ էլ լինեն  քաղաքական հետապնդումներ, պետության զավթում կամ անարդարություն։

Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Վստահելի պետություն ունենալու համար պետք է ձևավորվեն վստահելի մարմիններ․ առաջինն ունենք՝ Ազգային ժողով և Կառավարություն, հիմա մնում է արդարադատություն, բայց հարց է առաջանում՝ արդյոք միայն արդարադատությունը։ Ես գտնում եմ, որ հիմնարար վստահության սկզբունքի ակունքը իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է։ Վստահեցնում եմ սահմանադրական և օրենսդրական այնպիսի մեխանիզմներ են դրված եղել, որոնք թույլ չեն տվել իշխանություն ձևավորել․ երկիրը հենց օրենսդրական մակարդակով  է զավթված եղել, այլ պատճառով  շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը»,- ասաց  Սաքունցը։

Վերջինս նշեց, որ վստահելի պետություն չի լինելու, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռքբերված ռեսուրսները գտնվում են մարդկանց ձեռքին, որոնք կարող են քաղաքական կապիտալն օգտագործել  իրավական պետության կայացման ճանապարհին։

Մանրամասները՝ տեսանյութում։