Սերժ Սարգսյանը հուշում է քննիչներին՝  իր պարգևատրած երեխան չի կարող հանցագործ լինել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրմամբ Սերժ Սարգսյանը հուշում է քննիչներին, որ իր պարգևատրած երեխան չի կարող հանցագործ լինել, ամեն ինչ կարող է լինել, բայց հանցագործ չի կարող լինել»,- Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի պարգևատրմանը:

Հիշեցնենք, որ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին, այդ թվում՝ նաև Ռազմիկ Դանիելյանին, ոսկե մեդալ է հանձնել:

Ըստ Բարսեղյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանն այդպես ցանկացել է ցույց տալ, որ ինքը հովանավորում է Հրազդանի քաղաքապետի որդուն:

Հիշեցնենք՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը, ծառայողական ավտոմեքենայով ամիսներ առաջ մահացու վրաերթի է ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին: Գործով նախաքննությունն այժմ շարունակվում է:

«Ընդհանրապես երբ ՍերԺ Սարգսյանի նման պաշտոնյան զբաղվում է դպրոցականների պարգևատրմամբ դա երկու բան կարող է հուշել, որ երկրում բոլոր  մնացած խնդիրները լուծված են, կամ այդ մարդն իրականությունն ադեկվատ չի ընկալում: Ադեկվատ ընկալում է այն, որ  ինչ-որ պատմության մեջ հայտնված երեխային պետք է արագ փրկել և հրապարակային  ուղերձ է տալիս, որ նա իր պաշտպանյալն է: Մնացածը ադեկվատ չի ընկալում»,- շարունակեց Բարսեղյանը՝ բացառելով, որ Սարգսյանը գուցե տեղյակ չի եղել, որ ոսկե մեդալ ստացածների թվում նաև Ռազմիկ Դանիելյանն է:

«Եթե միամիտ է եղել, կարող է հետ վերցնել իր ստորագրությունն ու ասել, որ իրեն խաբել են իր ենթակաները: Սերժից ամեն ինչ սպասելի է, ամենատարօրինակ մեկնաբանություններն ու հայտարարությունները»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Factor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Հրազդանի քաղաքապետի որդին իրոք գերազանց առաջադիմություն է ցուցաբերել և արժանի է ոսկե մեդալի, Բարսեղյանն ասաց, որ չի բացառվում, ապա շարունակեց. «Ի՞նչ չափանիշներ է օգտագործել նախագահական պալատը այդ երեխաներին ընտրելիս, այդ չափորոշիչները պետք է հրապարակվեին: Բացի այդ, Սերժ Սարգսյանը չպետք է զբաղվեր աշակերտ պարգևատրելով և երրորդ՝  ինչքան էլ լավ սովորող աշակերտ լիներ, Սերժ Սարգսյանը պետք է զերծ մնար այդ քայլից, որը կազդի արդար հետաքննության վրա»:

Մեր զրուցակիցը համոզված է՝ այս ամենից հետո Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ քրեական գործից որևէ ակնկալիք չպետք է ունենալ:

«Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք՝ նրան դատեն, Հայաստանում գտնվի մի քննիչ կամ դատավոր, որը Սերժ Սարգսյանի պարգևատրած մարդուն դատի»,- հեգնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:

 

Նշենք, որ ավելի վաղ Factor.am-ն  իր՝ «Անպատժելիները. նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնց որդիները հայտնվել են աղմկահարույց քրեական գործերում» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր թեմային:

 

Շողիկ Գալստյան