Սաակաշվիլին Զելենսկուն խնդրել է վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը

Լուրեր

18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին քաղաքապետ Միխեիլ Սաակաշվիլին  Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է  վերականգնել  Ուկրաինայի իր քաղաքացիությունը։ Այս մասին   հայտնում է Eadaily պարբերականը՝ հղում անելով  Սաակաշվիլու փաստաբան Ռուսլան Չերնոլուցկուն։

Վերջինս Վրաստանի նախկին նախագահի նամակն արդեն Զելենսկու աշխատակազմին է հանձնել։

«Բոլոր իրավաբանները պնդում են, որ ինձ  Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն անօրինական է, քանի որ ըստ Ուկրաինայի Սահմանադրության՝ չի կարելի Ուկրաինայի քաղաքացուն զրկել քաղաքացիությունից, իսկ ըստ միջազգային իրավունքի՝ չի կարելի մարդուն առանց քաղաքացիության թողնել»,- նշված է Սաակաշվիլու նամակում։

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ ինքը պատրաստ է դատարանում անձամբ պաշտպանել սեփական իրավունքները։ Այդուհանդերձ, դրա համար նրան անհրաժեշտ է երկրում հայտնվել։ Բացի այդ, Սաակաշվիլու կարծիքով, Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն մի քաի ամսից փորձելու է Զելենսկուց վրեժխնդիր լինել և այդ առիթով ամենուր իր մարդկանց է տեղակայել։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից 2017 թվականին էր զրկվել՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով։ Դրանից հետո Սաակաշվիլին հատել էր երկրի սահմանը և Լեհաստան արտաքսվել։

Նելլի Մելքոնյան