Ասացին՝ պետք չի, վատ ավանդույթ է ձևավորվում. «Իմ քայլը» մերժել է արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Բոլորը

Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ԼՀԿ-ի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Տարբեր ելույթներ եղան, եղավ քվեարկություն, և մենք քվեարկեցինք կողմ, իրենք՝ դեմ։ Ելույթների շեշտադրումն այն է, որ իրենք գտնում ենք, որ պետք չէ այդ հարցին անդրադառնալ, պետք չէ քննարկել և այլն»,- ասաց նա։

Factor.am-ի դիտարկմանը, հին ու բարի ավանդույթները շարունակվո՞ւմ են, Էդմոն Մարուքյանն արձագանքեց․ «Ես կասեի, որ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում, որովհետև մենք հիմա ունենք կոնկրետ ստորագրահավաք, հայտարարության տեքստը պատրաստ է, բայց նիստ չենք կարողանում գումարել։ Նիստին հնչած կարծիքներից մեկն էլ այն էր, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մոտ ու ժողովրդի հետ»։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ էին ցանկանում հրավիրել, որպեսզի քննարկեն դատարանների ելքերն ու մուտքերը փակելու գործադիր իշխանության կազմակերպած ակցիան, իսկ շարունակության մեջ քննարկելու էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված ռեֆորմները՝ կապված դատաիրավական համակարգի հետ։

«Օրինակ՝ վեթինգի առաջարկը մեր առաջարկն է եղել, մենք դա պաշտպանում էինք, ինչպես նաև քննիչ հանձնաժողովներ ստեղծելու առաջարկը և այլ բաներ, որոնց մենք կողմ էինք։ Այս ամենից հետո էլ կընդունեինք խորհրդարանի կողմից հայտարարություն՝ ուղղված գործադիր իշխանությանը, որ ապագա դատաիրավական բարեփոխումների ցանկացած ձեռնարկ իրականացվի ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պարտավորությունների հարգման շրջանակում»,- նշեց Մարուքյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու մասին, եթե չխոսեն, լռեն, ապա ամեն ինչ կանցնի:

«Ժամանակին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց, այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը մի լավ միտք ասեց՝ քիչ խոսեք տնտեսական ճգնաժամից և ճգնաժամ չի լինի։ Երևի հիմա «Իմ քայլի» պատգամավորները մտածում են, որ եթե քիչ խոսեն, որ դատարանների ելքերն ու մուտքերը փակել են, ապա սահմանադրական խախտումը կանցնի ու կգնա»,- շարունակեց պատգամավորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգի բարեփոխման հետ կապված այն դրույթը, թե բոլոր դատավորները, որոնք գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան, Factor.am-ը էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ նման բան հնարավո՞ր է, որ դատավորը հայտարարի, թե նախկինում անաչառ չի եղել։ Պատգամավորը նկատեց, որ հայտարարությունից օրեր են անցել, բայց որևէ մեկը հրաժարական չի տվել։

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Նարեկ Կիրակոսյան