ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել  է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հատուկ դիրքորոշումը

Լուրեր

13.08.2026 | 11:30
Ալիգատորից կոշիկներ ա հագնում Գևորգ Սաղոյանը, դրա գինը նայեք․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 11:23
Ռուսական ուժերն Օդեսայի մարզում ուղևորատար գնացքի են հարվածել․ 2 զոհ կա
13.08.2026 | 11:15
Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել
13.08.2026 | 11:11
«Ինտեր Մայամին» պարտվել է Մեսիի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 10:54
Չավին` Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ
13.08.2026 | 10:51
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. կասեցվել է դրանց վաճառքը
13.08.2026 | 10:40
Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում
13.08.2026 | 10:34
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 2 օդաչու է զոհվել
13.08.2026 | 10:25
Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել
13.08.2026 | 10:17
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին
13.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 09:50
Հայտնի է՝ ինչու է Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13.08.2026 | 09:44
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան
Բոլորը

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2019 թվականի մարտին կայացած նիստի ընթացքում քննարկել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման վիճակը:

«Քննարկման արդյունքում Նախարարների կոմիտեն ընդունած որոշմամբ առանձին անդրադարձել է նաև տվյալ վճռի կատարման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հատուկ դիրքորոշմանը:

Հատկանշական է, որ «Վճիռների և բարեկամական կարգավորումների կատարման վերահսկման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կանոններով» սահմանված կարգով Պաշտպանի հատուկ դիրքորոշումը պաշտոնապես հրապարակվել և շրջանառության է դրվել ԵԽ անդամ բոլոր 47 պետություններում:

Նախարարների կոմիտե է ներկայացվել նաև ՀՀ կառավարության արձագանքը, որում բարձր է գնահատվել Պաշտպանի հատուկ դիրքորոշման և դրանում ներկայացված կոնկրետ առաջարկությունների կարևորությունը վճռի արդյունավետ կատարման գործընթացում:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ:

Պաշտպանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի  իրավաբանությունը ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:

Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում: