«Եվս մեկ գանգ դրված է իր բռունցքների դիմաց»․ Գասպարիի ակցիան՝ Քոչարյանի առանձնատան առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

«Ռոբիկ մարդասպան, Ռոբիկ սրիկա» վանկարկումներով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա իրականացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան դիմաց։

Նա «Հոկտեմբերի 27, Մարտի 1, Պողոս Պողոսյան» գրությամբ ցուցապաստառ փակցրեց Քոչարյանի առանձնատան դարպասին։

Ակցիային պահակակետից հետևում ու նկարահանում էին Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակիցները։

«Ինձ այստեղ է բերել մեղքի զգացումը, մեղքի զգացողությունը, որ բավարար ջանքեր չեմ գործադրել իմ տեսակի մարդու կյանքի իրավունքը պաշտպանելու համար։ Ինձ մոտ հատկապես տպավորվել են Պողոս Պողոսյանի սպանությունը, Մարտի 1-ի սպանությունները»,- ասաց ակտիվիստը։

Նա հիշեց նաև Պողոս Պողոսյանի մահվան դեպքը և հանրային «զրո» արձագանքը դրան․ «Ես, դուք, առավոտյան արթնացանք ու գնացինք աշխատանքի։ Եվ այդպես «Ա1+»-ը փակեցին, և մենք ընկանք Ռուսաստանի ճամփեքը, և զարմանալին այն է, թե մենք դա ինչպես հանդուրժեցինք»։

Շուրջ մեկ տասնամյակ Վարդգես Գասպարին ընդդիմադիր պայքար է ծավալել նախորդ իշխանությունների դեմ։

Factor.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչն իրեն հանեց Քոչարյանի իշխանության դեմ․ «Քոչարյանը խորհրդանիշն է ամենաթողության, ամենաբռի ամենաթողության։ Ոչ մի իրավիճակ չեմ կարող համեմատել Քոչարյանի հետ»։

Իր կարծիքով՝ ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանն ընդունում իր ուղերձները, մեր հարցին ի պատասխան պարոն Գասպարին ասաց․ «Գոնե մեկ գանգ պատրաստ է իր բռունցքների դեմ կանգնել։ Թող չկարծի՝ բոլոր գանգերը արդեն չկան։ Այ էն գանգը, որ ինքը Պողոս Պողոսյանի ջարդեց, թող իմանա, որ ևս մեկ գանգ դրված է իր բռունցքների դիմաց»։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան