Ռոբերտ Քոչարյանի՝ մեկ օր ազատության մեջ գտնվելու արդյունքում տեսանք դատական համակարգի ճգնաժամը․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող Արմեն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործը կարճել և ուղարկել է Սահմանադրական դատարան։ Ընդհանուր իրավասության դատարանն այդ որոշման համար որպես հիմք է ներկայացրել երկրորդ նախագահի անձեռնմխելության հարցը և Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի ու Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև հնարավոր անհամապասխանության կասկածը: Այդ հիմնավորումներն ընդունելի՞ են Ձեզ համար:

– Անձեռնմխելիության դեպքում մասնագետները բազմաթիվ անգամ տվել են հիմնավոր բացատրություններ, որ այդ իրավակարգավորումն այս դեպքում չէր կարող գործել, իսկ ՔՕ 300.1  հոդվածի դեպքում ակնհայտ է, որ դա արհեստական, շինծու և գործը ձգձգելու միտում ունեցող գործընթաց է:

– Գործը ձգձգելն ինչո՞ւ է անհրաժեշտ Ռոբերտ Քոչարյանին ու նրա պաշտպաններին:

– Ես չեմ կարող ասել, թե նրանք ի՞նչ մարտավարություն են մշակել, բայց երբ խոսքը գնում է Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին, բազմաթիվ անգամ ասել ենք, որ նա ոչ միայն խոչընդոտելու է գործի բնականոն ընթացքին, այլև շատ վտանգավոր ազդեցություն կարող է ունենալ թե՛ արդեն դատարանում քննվող անջատված մասի, թե՛ դեռևս նախաքննական փուլում գտնվող՝ Մարտի 1-ի հիմնական գործի քննության վրա, որպեսզի այս անգամ ևս գործը մնա չբացահայտված:

– Ռոբերտ Քոչարյանի կողմից ազդեցություն գործելու այդ կարծիքները չափազանցված չե՞ն:

– Ես կասեի՝ շատ ավելի մեղմ են ներկայացված, քան իրականում կարող է լինել: Ռ.Քոչարյանի՝ ընդամենը մեկ օր ազատության մեջ մնալուց հետո մենք տեսանք դատական համակարգում տիրող ճգնաժամը։ Բնականաբար, այդ ճգնաժամը շատ ավելի խորը արմատներ ունի, բայց մենք դատական համակարգում տեսնում ենք ոչ իրավական համախմբում: Եթե անգամ շրջանառվող լուրերն էլ համադրենք այս երևույթի հետ, կհասկանանք, որ այդ մեկ օրն էլ արդեն ազդեցություն թողել է։ Եվ այդ ազդեցությունը առնչվում է այս քրեական գործի արդյունքներին:

– Ասում եք՝ Ռ.Քոչարյանի ազդեցությունը շատ ավելի վտանգավոր կարող է լինել։ Ինչի՞ մասին է խոսքը:

– Ընդամենը մեկ օրինակ բերեմ, միայն անջատված մասով մոտ 800 վկա է լսվել: Պատկերացրեք, թե ինչքան մեծ կարող է լինել վկաների ցանկը հիմնական գործով: Ազատության մեջ մնալով՝ նա կարող է ազդեցություն ունենալ ցանկացած վկայի վրա: Եվ վկայի նկատմամբ գործադրած ապօրինի ազդեցությունը նրա մոտ ցուցմունք տալու վախ կառաջացնի: Իսկ դա կնպաստի, որ այս գործը հերթական անգամ մնա չբացահայտված:

– Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար խնդրանքով դիմել էին Արցախի նախկին ու ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Նրանք երաշխավորել էին, որ Ռ.Քոչարյանը չի խոչընդոտի գործի քննության ընթացքին: Ռ.Քոչարյանը կշրջանցի՞ Արցախի նախագահների երաշխավորությունը:

– Մենք խոսում ենք մի անձի մասին, ով 10 տարի առաջ հրաման է տվել կրակել սեփական ժողովրդի վրա Երևան քաղաքի կենտրոնում։

– Այդ դեպքում ի՞նչ են անում ՀՀ իրավապահ մարմինները, նրանք չե՞ն կարող հայտնաբերել ու կասեցնել Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ Ձեր ասած վտանգավոր ազդեցության փորձերը։

– Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ խափանման միջոցի փոփոխման դեպքում, եթե քրեական դատավարության մասնակիցը պատշաճ վարքագիծ չի դրսևորում, ապա փոխվում է նրա խափանման միջոցը: Կկալանավորվի՞ Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար՝ կկալանավորվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան