Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Գորիս» ՔԿՀ-ում

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Սյունիքի մարզի դատախազության կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:

 

«Ստուգման ընթացքում արձանագրվել են մի քանի խախտումներ: Մասնավորապես ԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն իրականացնվել ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ: Արձանագրվել է, որ չնայած շենքային անբարենպաստ պայմաններին՝ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ վիճակն ընդհանուր առմամբ բավարար է:

 

Պատժախցերը և կարանտինային խուցը ապահովված չեն եղել բնականոն կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով ու գույքով: Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոնները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ, մեկ խցում առկա են եղել արգելված առարկաներ:

 

Առանձին խնդիրներ կապված են եղել պահվող անձանց կողմից հեռախոսակապից օգտվելու, կալանավորված անձանց և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների զբոսանքի կազմակերպման ընթացակարգերի պահպանման հետ:

 

Պահվող անձանց անձնական գործերի ուսումնասիրության արդյունքնում պարզվել է, որ առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործության համար դատապարտված ոչ բոլոր աձինք են  հաշվառվել որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող դատապարտյալներ, ինչն անհրաժեշտ է  նրանց հետ հոգեբանական աշխատանքներ տանելու համար:

 

Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք,  հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն ու բնույթին անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:

 

Ստուգումների արդյունքները քննարկվել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Փաստվել է որ, թերությունների, խախտումների մի մասը ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել է հենց ստուգման պահին:      ՔԿՀ վարչակազմը պարտավորվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ առավել երկարատև ժամանակ պահանջող խախտումների վերացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: