Չունեմ տեղեկություններ, որ կան ուժեր, որոնք պատրաստվում են դավաճանական գործողություն իրականացնել. Բակո Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
Բոլորը

Այդ քայլը նպատակ էր հետապնդում թուլացնել լարվածությունը: Մեր միջնորդության մեջ նշված է, որ դա քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի առնելուն: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է երաշխավորություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք 2008 թվականի Մարտի 1-ին Արցախից Երևան զորք եկել է, Բակո Սահակյանը պատասխանեց. «Այդ մասին մենք բազմաթիվ հայտարարություններ ենք ունեցել: Այս պահին ՀՀ քննչական ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կան ուժեր, որոնք փորձում են հողեր հանձնել, պատերազմ հրահրել և ամբողջ պատասխանատվությունը գցել Հայաստանի գործող իշխանության վրա, Բակո Սահակյանն արձագանքեց. «Եթե կան այդպիսի գործիչներ, մենք պարտավոր ենք բացահայտել նրանց, և եթե կան նման նպատակներ, ես էլ եմ դա որակում դավաճանություն: Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր, որոնք պատրաստվում են դավաճանական գործողություն իրականացնել»:

Նշենք, որ Բակո Սահակյանն ԱԺ-ում փակ հանդիպման է մասնակցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան