Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն դատարանի որոշումը
Հասարակություն
18.05.2019 | 17:32ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը։
«Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը ճիշտ էր, հետևաբար, պետք է բողոքարկենք այդ դատական ակտը», – լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։