Անհապաղ քրեական գործ հարուցեք պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ. Արփինե Հովհաննիսյան

Լուրեր

06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադաձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայ Սարգսյանի աղմկահարույց գրառմանը։

Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է․

«Այս շաբաթ դատախազությունը հաղթեց շաբաթվա զարմանք անվանակարգում: Գլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի քաղաքականացումը

Այս շաբաթ դատախազությունը հաղթեց շաբաթվա զարմանք անվանակարգում, սակայն քանի որ մենք այլեւս չենք ուզում զարմանալ ՝ փոքրիկ ուղեցույց։

• Մի շարք միջազգային փաստաթղթերով եւ ուղեցույցներով, օրինակ ՝ ԵԽ նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհդատվական խորհրդի կարծիքների համաձայն՝ իրենց պարտականությունները կատարելիս դատախազները պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, արդար դատաքննության իրավունքը, կողմերի զենքների հավասարությունը, իշխանությունների տարանջատումը, դատարանի վերջնական որոշման պարտադիրությունը։ Միեւնույն ժամանակ շեշտադրվում է, որ դատախազությունը պետք է հարգի մեդիայի ազատությունը։

– Ինչը նշանակում է, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսին վերաբերող ընդամենը մեկ հայտարարության մեջ դատախազությունը չպետք է հաջողեր ոչ միայն կոպտորեն ոտնահարել մի շարք հիմնարար սկզբունքներ (կիսատ պռատ ցոցմունքներ եւ այլ) եւ մինչեւ դատարանի վերջնական որոշումը հանրության հրամցներ իր որոշումը, թե ով է ճիշտ, ով է սխալ, այլ նաեւ սպառնար մամուլին ՝դրանով ոտնձգելով երկրում խոսքի ազատությանը։

• ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ։

-Ինչը նշանակում է, որ դատախազությունը պետք է հետեւի, որ Քննչական կոմիտեն զավեշատալի մեղադրանքներ չառաջադի, ավելին՝ դրանց հիման վրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնի դատարան։

Երեկ իհարկե, բոլորս զավեշտով գնահատեցինք Քննչական կոմիտեի վերաբերմունքը մեր իրականությունում շշի բազմաֆունկցիոնալության նկատմամբ, սակայն կարծում եմ՝ այդ քննարկումները շեղեցին ամենակարեւորից, որ ինքնին արարք, այսինքն՝ խուլիգանություն չկար՝ շշով, թե առանց։ Այս առումով կարեւոր է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որ որ խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորում հանրության հանդեպ, այլեւ ցանկանում է կատարել այդ գործողությունները:

Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով։ Ակնհայտ է, որ հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որում բացակայում է Վճռաբեկ դատարանի վերոգյալ դիրքորոշմամբ սահմանված հատկանիշները, չի կարող դիտարկվել որպես խուլիգանություն։ Եթե ամեն դեպքում իրավապահ համակարգի կողմից որդեգրվի այլ մոտեցում, ուզում եմ ծանուցել բոլորին, ովքեր հավաքների մասնակցելու ցանկություն ունեն։ Հետայսու, եթե դուք մասնակցեք որեւէ հանրահավաքի եւ ստեղծվի իրավիճակ, որ հնչեցնենք կոպիտ արտահայտություններ ու դրան էլ գումարվի թեթեւ հրմշտոցը (այսինքն՝ հանրահավաքների 90 տոկոս դեպքերում), ապա ձեզ ամենայն հավանականությամբ կառաջադրվի մեղադրանք խուլիգանության համար։

Այսինքն՝ մեկ տարվա ընթացում երկրում ցուցարարը սահուն կերպով վերածվեց շարքային խուլիգանի

• Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն դատախազությունը հարուցում է քրեական հետապնդում։

-Ինչ է սա նշանակում։ Նվազագույնը կարդալ պատգամավոր Հայկ Սարգսյանի այսօրվա կոչ-ցասումը դատավորին որոշումներ կայացնելու հարկադրելու վերաբերյալ։ Հարգելի դատախազություն, այսօր պատգամավորը ընդամենը մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմերի բույլ՝ սկսած արադարադատության իրականցման խոչընդոտելուց, սահմանադրական կարգի տապալումից վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ։

Հ.Գ. Անկախ նրանից պատգամավորը գրառումը ջնջել է, թե ոչ անհապաղ պետք է հարուցել քրեական գործ, քանի որ միտումը ակնհայտ է։ Վարչապետը ճիշտ էր, մտածեք, նոր խոսեք»: