Հրատապ. Քոչարյանի պաշտպանն ահազանգում է դատարարանի վրա ճնշում գործադրելու մասին

Լուրեր

02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր դատարանը պետք է հրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի մասով իր որոշումը։

Այս որոշման հրապարակումից առաջ Աժ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ կոչ անելով ժողովրդին հավաքվել դատարանի բակում․

« Սիրելի հայրենակիցներ, տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը: Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ: Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»,- նշված է գրառման մեջ։

Այս կապակցությամբ քիչ առաջ հրատապ ասուլիս է հրավիրել Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ հայտարարելով, որ նման բովանդակությամբ գրառումը իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Աժ պատգամավորի կողմից ուղղակիորեն ճնշում է դատարանի վրա, ավելին, ըստ նրա՝ դա երկրի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություն է։ Ալումյանը կոչով է դիմել երկրի նախագահ Արմեն Սարգսյանին՝ թույլ չտալ, որպեսզի իր ձեւակերպմամբ՝ տապալվի երկրի սահմանադրական կարգը եւ ճնշում գործադրվի դատարանի վրա, նա դիմել է երկրի գլխավոր դատախազին, նաեւ՝ Ոստիկանությանը՝ կոչ անելով թույլ չտալ, որպեսզի Հայկ Սարգսյանի կոչով դատարանի բակում ժողովրդի հավաքը կայանա։ Ալումյանը նաեւ դիմել է ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանին, որպեսզի վերջինս զերծ պահի դատավորին ճնշումներից, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը չէր կարող առանց վարչապետի իմացության նման կոչով հանդես գալ։

Եվ վերջապես փաստաբանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին՝ հայտարարելով, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացոքում բռնաճնշումները դատարանների վրա ահագնացել են, եւ նրանք պետք է իրենց ձայնը բարձրացնեն՝ դատարանի վրա նման ուղղակի ճնշում գործադրելու հնարավորությունը բացառելու համար։