Ոստիկանությունը փոխում է ՃՈ տուգանքների չափերն ու տույժերի տեսակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը մայիսի 16-ի նիստում հաստատեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է վերանայել տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերի տեսակները և տուգանքների չափերը:

Նախագծով նախատեսվում է վերանայել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը և ներդնել  տուգանային (ոչ նյութական) միավորների համակարգ:

Այն միտված է լինելու ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների կանխարգելմանը, կարճաժամկետ ժամանակահատվածում երաշխավորելով անվտանգության զգալիորեն բարձր մակարդակ:

Ներկայացվող նախագծի ընդունման և նոր նախատեսվող սանկցիաների կիրառման առաջին 12 ամսվա ընթացքում, պետական բյուջեի մուտքերը, բոլոր հավասար պայմաններում, կարող են նվազել շուրջ 2.7 մլրդ դրամի չափով, որը համեմատության համար վերցված 2016-2018 թթ.-ի միջին տարեկան ցուցանիշի 31,1 %-ն է: Այսպես, 2016-2018 թթ.-ին միայն տվյալ նախագծով նախատեսվող հոդվածներով, տարեկան միջին հաշվով, արձանագրվել է 768.996 իրավախախտում, 8.687.7 մլն դրամ տուգանքների գումարով: Նախագծով նախատեսվող նոր նյութական սանկցիաներ պարունակող հոդվածներով, նկատի ունենալով նաև իրավախախտումների առանձին տեսակների քրեականացումը և տուգանային միավորների (ոչ նյութական սանկցիաների) ներդնումը, Օրենսգրքի կիրարկման միայն առաջին 12 ամսում արձանագրվող իրավախախտումների թիվը կարող է կրճատվել ավելի քան մեկ երրորդով (շուրջ 33 %-ով) կազմելով շուրջ 513.000-514.000 իրավախախտում, շուրջ 6.0 մլրդ դրամ գումարով:

Մանրամասները՝ տեսանյութում։