Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. ՊԵԿ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների ՌՈՍՆԵՖՏ, ՇԵԼ, ԶԻԿ, ՉԵՄՊԻՈԼ, ՌՈԼՖ, ԿԱՍՏՐՈԼ, ՄՈԲԻԼ, ՎՈԼԳԱ, ՖԱՆՖԱՐՈ, ՄԱՆՈԼ և ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարրաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե:

«Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ կազմված նյութերն առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ` նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով, այդ թվում նաև պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից՝ նախազգուշացնելով, որ ՊԵԿ-ի կողմից, իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում»,- ասված է հաղորդագրությունում: