Արդյոք նոր հրդեհի վտանգը բացառվա՞ծ է. ծխացող «Նաիրիտը» օդից` հրդեհի բռնկումից չորս օր անց

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

«Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում ձևավորված է ավտոմատ հովացման համակարգ և անընդհատ իրականացվում է տարաների հովացում, որպեսզի Հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանի պայմաններում նոր հրդեհի բռնկման հնարավորությունը բացառվի:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնի ղեկավար Գոհար Բաղդասարյանը: «Տեղում սահմանված է հերթապահություն, մշտապես հերթապահում են ԱԻՆ մեկ-երկու մարտական հաշվարկ, դրանից բացի մեր նախարարը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ Եվրամիությանը, Համաշխարհային բանկին և ՄԱԿ-ի համապատասխան գործակալությանը, որպեսզի փորձագիտական աջակցություն տրամադրեն մեզ, բարձրակարգ փորձագետներ ժամանեն Հայաստան, գնահատեն «Նաիրիտում» իրավիճակը, վտանգի դեպքում հնարավոր հետևանքներն ու առկա ռիսկերը»,- մանրամասնեց ԱԻՆ լրատվության բաժնի պատասխանատուն՝ հավելելով, որ այդ ամենը նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ պետք է իրականացվի շատ սեղմ ժամկետներում:

Գոհար Բաղդասարյանի խոսքով՝ փորձագետների գնահատման հիման վրա կմշակվի ծրագիր՝ խնդրի լուծման համար: Ի դեպ, այսօր՝ «Նաիրիտի» հրդեհից 4 օր անց, քննչական կոմիտեն հայնտեց, որ հարուցվել է քրեական գործ. քննություն է տարվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: Քննչական մարմնի հաղորդմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով, մշակվել են աշխատանքային վարկածներ և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար։

Հիշեցնենք, որ երեկ էլ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում որպես հրդեհի բռնկման պատճառ չէր բացառել մարդկային գործոնը:

Շողիկ Գալստյան