Հակահեղափոխական ասելով՝ Փաշինյանը նկատի ուներ Արցախի ղեկավարությանը՝ Բակո Սահակյանից մինչև Վիտալի Բալասանյան. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, մայիսի 12-ին լրացավ Բիշքեկում կնքված հրադադարի համաձայնագրի 25-րդ տարին: Ամեն տարի այդ օրն առիթ է՝ ևս մեկ անգամ քննարկելու հարցը, թե որքանո՞վ մոտ է Արցախի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև գնահատելու, թե կողմերից որի՞ն է հաջողվել այդ ժամանակահատվածը ծառայեցնել իր օգտին: Բայց շատ անսպասելի հայտարարություն արեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ նշելով, թե այդ համաձայնագիրը ոչնչություն է, ուժ չունի, քանի որ մենք չստացանք այն, ինչ սպասում էինք՝ պատերազմի ավարտ: Ձեր արձագանքը, խնդրեմ:

– Այդ համաձայնագիրը զուտ զինադադարի համաձայնագիր է, հետևաբար՝ այդտեղ նախատեսված չէր պատերազմի ավարտ: Պատերազմն ընդհանրապես ավարտվում է հաշտության պայմանագրի կնքումով: Բանակցություններ ընթացան, բայց, ցավոք, պետք է արձանագրենք, որ այս տարիները ոչ թե մոտեցրել են այդ խաղաղության պայմանագիրը, այլ, իմ կարծիքով, դեռ մի բան էլ հեռացրել են: Առաջին հերթին՝ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Միջազգային հանրությունը նախատեսում էր, որ այդ տարիները պետք է նպաստեն փոխվստահության աճին, կողմերը փոխադարձ զիջումով ընդհանուր հայտարարի գան, բայց մենք նկատում ենք, որ Ադրբեջանի դիրքն ավելի կոշտացավ, իսկ դա պայմանավորված է իր կողմից նոր զենքի ձեռքբերումով և իր դիրքերի ամրապնդումով: Նաև նկատում եմ, որ Ադրբեջանն ինչ 1988-ից ի վեր ասում էր, այն է՝ ԼՂՀ ինքնավարություն Ադրբեջանի կազմում, մի մատնաչափ անգամ փորձ չարեց զիջելու և չի զիջում:

– Այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե այդ համաձայնագիրը ոչնչություն է:

– Նա շատ կոշտ է արտահայտվել, բայց եթե մենք նայում ենք արդյունքների տեսակետից, թե այդ զինադադարը մեզ ի՞նչ է տվել… մեզ տվել է համեմատաբար խաղաղ 25 տարի: Այստեղ կարևորն այն է, թե կողմերից որը որքանով կարողացավ իր համար արդյունավետ օգտագործել այդ տարիները: Ես կարծում եմ՝ հայկական կողմն օգտագործել է, բայց կարող էր շատ ավելի արդյունավետ օգտագործել, մասնավորապես՝ երկրի տնտեսական զարգացման առումով, բանակի նորագույն և հատկապես տեղական արտադրության զինատեսակների համալրման առումով, ինչպես նաև Ադրբեջանի ներսում որոշակի աշխատանք տանելով, որովհետև ռազմաքաղաքական հավասարակշռությունը կայանում է ոչ միայն քո ուժեղացմամբ, այլև թշնամուդ թուլացմամբ:

– Այսպիսով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանին ավելի՞ շատ է հաջողվել իր օգտին ծառայեցնել ժամանակը:

– Ես չէի ասեի՝ հաջողվել, բայց օբյեկտիվորեն հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ունեցել է նավթագազային հսկայական եկամուտներ, տարիներ են եղել, որ մինչև 25 մլրդ դոլարի եկամուտ են ունեցել, այսինքն՝ մեր բյուջեից տասնապատիկ ավելին, բնականաբար, ավելի շատ զենք են կարողացել գնել, կարողացել են փողն օգտագործել համաշխարհային քարոզչության մեջ: Բայց ասել, որ իրենք կարողացել են որևէ որակական առավելության հասնել մեր նկատմամբ, ես դա չէի պնդի, որովհետև հենց այն պահին, երբ դա ունենան, անպայման պատերազմի կգնան: Իրենք էլ են հասկանում, որ չնայած այդ հսկայական նյութական առավելությանը, այնուհանդերձ, դեռ չեն կարողացել որևէ էական գերակայության գալ:

– Պարո՛ն Պապյան, Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում բավական կոշտ է արտահայտվում Հայաստանի իշխանությունների մասին: Անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորման հարցին՝ ասել էր, թե գնացեք Փաշինյանին հարցրեք, քանի որ նա վերելակում հանդիպել է Ալիևին: Ի՞նչ հակասություն եք տեսնում, եթե կա այդպիսին:

– Ղարաբաղյան վերնախավը կամ նրա զգալի մասը բնավ շահագրգռված չէ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները տեղի ունենան նաև Արցախի մարզում: Որովհետև միամտություն կլինի կարծել, որ այստեղ բյուջեն թալանվել է, այստեղ յուրացվել է, իսկ Արցախում դա չի եղել: Մենք գիտենք, որ գրեթե նույնը, մի բան էլ ավելի վատ տեղի է ունեցել Արցախում:

– Մայիսյան տոներից հետո Արցախից վերադառնալուց անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի գրառում էր արել Ֆեյսբուքում. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխականության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նման տպավորություն ստացել վարչապետը և ո՞ւմ նկատի ուներ:

– Նկատի ունի ներկա վերնախավին, դա նորություն չի՝ Բակո Սահակյանից սկսած մինչև Վիտալի Բալասանյան, իրենց նախարարները, 33 պատգամավորը: Նրանք չեն ուզում դրանից զրկվել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան