Շվեդիան կվերսկսի Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքների վերաբերյալ հետաքննությունը

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Շվեդ դատախազները կվերսկսեն Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքների վերաբերյալ հետաքննությունը` հնարավորինս շեղելով ռազմական համակարգիչները կոտրելու և գաղտնիքները տարածելու համար նրան արտահանձնելու՝ ԱՄՆ-ի փորձերը։  Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Շվեդիայի իշխանությունները ցանկանում են Ասանժին հարցաքննել՝ 9 տարվա վաղեմությամբ մեղադրանքներով, որոնք թաքցվել էին, երբ Ասանժը խուսափել էր գրավից և Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից ապաստան խնդրել։

«Կարող են արտահանձնման կոնֆլիկտային առաջարկներ լինել և այդ ժամանակ արդեն ամեն ինչ Մեծ Բրիտանիայի ձեռքում կլինի։ Կտեսնեք՝ նրանք ինչ առաջնահերթություններ կունենան»,- նշել է Հանրային դատախազության փոխտնօրեն Էվա-Մարի Փերսոնը։

Նա հույս է հայտնել, որ այս անգամ որոշումն ավելի արագ կկայացվի։

Եթե Շվեդիան ԱՄՆ-ից արտահանձնում պահանջի, գլխավոր քարտուղար Սայիդ Ջավիդը կընտրի, թե գրավից խուսափելու համար Ասանժի 50-շաբաթյա ժամկետի ավարտին որ գործն առաջինը քննել՝ Շվեդիայի, թե ԱՄՆ-ի։ ԱՄՆ-ի արտահանձնման օրենքի համաձայն՝ Ջավիդը պետք է համեմատի գործոնները՝ ներառյալ վիրավորանքի լրջությունը և հրամանի արձակման ամսաթիվը։

Շվեդիան Ասանժին ձերբակալելու հրամանը 2010-ին է տվել։ Արտահանձնման հրամանի դեմ նա մինչև Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան է պայքարել, որտեղ 2012-ին դատը պարտվել է։ Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո, Անանժն Էկվադորի դեսպանատանն ապաստան է խնդրել և, տարիներ անց, շվեդ դատախազները հետաքննությունը դադարեցրել են, քանի որ նրա բացակայության պայմաններում այն շարունակելն անհնար էր դարձել։

Դեսպանատնից վտարվելուց հետո, Ասանժը ձերբակալվել էր բրիտանական ոստիկանության կողմից, և կինը, որը Շվեդիայում նրա դեմ մեղադրանքներ էր ներկայացրել, դատախազներին խնդրել էր վերսկսել բռնաբարության վերաբերյալ հետաքննությունը։

Ասանժի շվեդ իրավաբան Պեր Սամուելսոնը նշել էր, որ գործը շարունակելու որոշումն անակնկալ էր։

«Տասը տարվա պատմության հետո նորից գործ ունենալը՝ չափից շատ է։ Ընդհանուր առմամբ, դատախազի կողմից սխալ է այս հարցով նրան նորից անհանգստացնելը»,- նշել է Սամուելսոնը։

Հիշեցնենք, որ Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ երկու կին բռնաբարության մեղադրանք է ներկայացրել։ Նրանք երկուսն էլ Վիկիլիքսի աջակցիներն են և 2010 թվականին շրջագայության ժամանակ Ասանժին թույլ են տվել իրենց տանը մնալ։

 

Նելլի Մելքոնյան