ԵնթաԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ-ի և Արցախի որոշ պաշտոնյաների միջև լարվածության խորացումն ի՞նչ հետևանք կունենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Օրերս Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումին, ասել էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու Արցախի նախկին և ներկա նախագահների դիմումը և րոպե առաջ որոշում կայացնեին:

Նրա այս հայտարարությանն արձագանքել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ նախ նշելով, որ Բալասանյանը պետք է զսպվածություն ցուցաբերի, ապա հիշեցրել՝ երբ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։

Բացի այդ, մեկնաբանություններ հնչեցին, որ դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին: Ուշագրավ գրառում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Այսպիսով՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների գոնե որոշ հատվածների միջև տարակարծությունները հետզհետե տեսանելի են դառնում:

Հիշեցնենք՝ Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև որոշակի լարվածություն առաջացավ նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ բանը հասավ նրան, որ Փաշինյանը կոչով դիմեց Բակո Սահակյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր կառավարության անդամներին:

Եթե Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև հակասությունները խորանան, ապա ի՞նչ հետևանք դա կունենա: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արմեն Փամբուխչյանի, Արփինե Դավոյանի,  Վիկտոր Ենգիբարյանի և Շիրակ Թորոսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: