Ես կուզեմ՝ Քոչարյանը պնդի, որ տեղյակ չէ 2000-անոց զորքը ինչպես է մայրաքաղաք մտել. Վահե Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Փաստաբան Վահե Գրիգորյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը հիմնավոր էր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը հույս հայտնեց, որ դատարանը կմերժի այդ միջնորդությունը:

«Բոլորդ գիտեք այսօրվա դատավարության կարևորությունը Հայաստանի համար: Փաստացի, ամբաստանյալի աթոռին է Հայաստանի երբեմնի գլուխը՝ երկրորդ նախագահը: Ամբաստանյալներ են նաև հայկական բանակի երկու գեներալներ, բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա: Այս ամենի հետ մեկտեղ նաև պետք է իմանաք, որ ցանկացած փաստաբան, պաշտպան քրեական դատավարության մեջ ներկայացնում է իր պաշտպանյալի դիրքորոշումը, դա իր անձնական դիրքորոշումը չէ»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոլորն էլ պրոֆեսիոնալ, բարձրակարգ իրավաբաններ են: «Ես շատ ցավում եմ, որ այս կարևորության և խորության գործը ամբաստանյալ Քոչարյանի կողմից ինչ-որ դռնից մտնելու, մեկ այլ դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու վերածված գործ է դարձել: Մենք ավելի շատ բովանդակային փաստարկներ էինք ակնկալում այսօրվա նիստում և ցավում եմ, որ դրանք չհնչեցին»,- ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, թե Քոչարյանը հայտարարել է, որ չի իմացել՝ բանակը ներգրավվել է մարտի 1-ի իրադարձություններին, Վահե Գրիգորյանն արձագանքեց. «Ես կուզեմ, որպեսզի նա հստակ հայկական դատարանում հայտարարի, որ ինքը տեղյակ չի եղել, որ մոտ 2.000 սպայական ու ենթասպայական կազմ ունեցող, բարձր պատրաստվածությամբ, ամբողջությամբ զինված զորաբանակ է բերվել Երևանի կենտրոն, տեղակայվել կենտրոնում և դրա արվարձաններում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան