ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը վերականգնելն ընդամենը տեխնիկայի և ժամանակի խնդիր է. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

– Պարո՛ն Քոչարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱԱԾ-ում որոշ փաստաթղթեր են ոչնչացվել, իսկ ավելի ուշ ԱԺ-ում ասաց, որ այդ փաստաթղթերը պարզապես չկան: Ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ ԱԱԾից փաստաթղթերի անհետացման մասին հայտնի է դարձել մեկ տարի առաջ՝ անցած ամռանը, ինչպես երեկ հայտարարեց Արթուր Վանեցյանը, սակայն այդ մասին հանրությանը տեղեկացվեց միայն երկու օր առաջ:

– Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ և, բնականաբար, մեր ուժային կառույցներն օգտագործվել են շատ ապօրինի գործողությունների ընթացքում: Ես ենթադրում եմ, որ օգտագործվել է նաև ԱԱԾ-ն: Հիշեցնեմ, որ 1990-ականներին էլ տեղի ունեցավ քաղաքական իշխանության փոփոխություն և պարզվեց, որ այն ժամանակվա ԿԳԲ-ի արխիվներից փաստաթղթեր են անհետացել: Դրանք այն նյութերն էին, որոնք անհանգստացնում էին կոնկրետ անձանց, ովքեր ապօրինի հրամաններ էին իջեցրել և չէին ուզենա, որ այդ փաստերը հետագայում ի հայտ գան: Նույնն էլ, ենթադրում եմ, հիմա: Նշանակում է՝ եղել են այնպիսի փաստաթղթեր, որոնք ինչ-որ մարդիկ ցանկացել են օր առաջ կառույցից դուրս հանել, որովհետև դրանց գոյությունը շատ բան կապացուցեր, ինչը տեղի է ունեցել այդ կառույցի հետ: Փաստաթղթերը վերականգնելն ընդամենը տեխնիկայի և ժամանակի խնդիր է: Դրանով է պայմանավորված, որ ԱԱԾ տնօրենն ու վարչապետն ասում են, որ այդ փաստաթղթերը տեղում չեն: Ես ենթադրում եմ, որ դրանք շատ կարևոր փաստաթղթեր են, որոնց հիմքում պետք է ունենան շատ կարևոր բաների բացահայտումներ:

– Մասնավորապես՝ ի՞նչ:

– Կարող են Մարտի 1-ին առնչվող բաներ լինել, որովհետև երբ Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական իշխանափոխություն, ես ասացի, որ այդ օրերի վերաբերյալ բոլոր տեղեկությունները կրել են ներքին գործերը, ԱԱԾ-ն և մի քանի կառույցներ:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ անցած մեկ տարվա ընթացքում ծառայողական քննություն չի իրականացվել: Վանեցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ նոր են սկսել ծառայողական քննություն, այն ընթացքի մեջ է և դեռ պիտի պարզեն՝ որքանո՞վ են անհետացած փաստաթղթերը կարևոր և արդյո՞ք քրեական գործ հարուցելու հիմքեր կան:

– Նախ՝ պարոն Վանեցյանին էլ ժամանակ էր պետք, որ իմանար այդ հսկայական կառույցում որտեղ ինչ կա: Դա ժամանակատար պրոցես է, և այդ գործընթացը գուցե հիմա տվեց հնարավորություն, որ որոշ բաներ հասանելի լինի նաև անվտանգության պետին: Այնտեղ նախկին իշխանություններից մնացած մարդիկ կային, որոնք նշանակված էին այն բանի համար, որ Սերժ Սարգսյանի բարեկամն են, և նրանք ինչ հանձնարարություն են կատարել, դժվար է ասել:

Մեր հարցին ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ Կուտոյանին՝ ԱԱԾ նախկին տնօրենին, հարցաքննելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

– Պարոն Վանեցյանը տվել է հատուկ ծառայությունների ղեկավարին բնորոշ պատասխան: Հրաշալի պատասխան է տվել Ձեզ: Թե ինչ կլինի հետագայում, կիմանանք նախաքննական մարմիններից, եթե անհրաժեշտ լինի:

– Դուք ինչ եք կարծում՝ պե՞տք է հարցաքննել Գեորգի Կուտոյանին:

– Ես դժվարանում եմ ասել, թե ինչ պրոցես է գնում: Դրա մասին պետք է իմանալ վերջում, երբ գործընթացն ավարտված է:

– Իսկ հնարավո՞ր է, այսպես կոչված, կոմպրոմատների, դոսյեների մասին լինի խոսքը՝ տարբեր քաղաքական գործիչների հետ կապված: Նախկինում բազմիցս ասվել է, որ նախկին իշխանությունները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, նման կոմպրոմատների թղթապանակներով են քաղաքական գործընթացների վրա վերահսկողությունը պահել:

– Դուք չեք հիշում, որ հեղափոխության վերջնական փուլի ընթացքում և այն օրը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրվեր վարչապետ, համացանցում կադրեր հայտնվեցին, որ նախագահականից հանում էին ինչ-որ թղթեր, և կասկածներ կար, որ դրանք հենց արխիվային թղթեր էին: Դա նույնպես պետք է ուսումնասիրվեր: Ես չեմ բացառում, որովհետև դոսյեներ եղել են, դոսյեներով են մարդկանց հետ հարաբերվել: Դոսյեներից բացի՝ եղել են դոսյեների ապահովումն ապահովող ապացույցներ: Դրանք բոլորը կրել են ապօրինի բնույթ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան