Ծեծել է ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով. բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:

Դեպքի վայրի զննությամբ Մասիսի ԲԿ ընդունարանի մուտքի դիմաց կայանված «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի ձախ նստատեղին հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի քննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Դիակը ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արդյունքում պարզվել է, որ տուժողը 30 ամյա կին է, ով, ըստ նախնական տեղեկությունների, մշտական բնակության վայր չի ունեցել:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1993 թվականին: Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ 2019թ. մայիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա իր վաղեմի ծանոթին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է, ինչից հետո իր ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Մասիս ԲԿ:

26 ամյա երիտասարդի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող ռետինե խողովակը, կոտրված փայտյա մահակը, տուժողին ենթադրաբար պատկանող իրերը, արնանման և այլ հետքեր:

Առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին եղած հագուստները, վերցվել են նմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: