Ծննդյանդ 100-ամյակը կնշենք միասին. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը

Լուրեր

09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը:

«Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները:

Նախագահ Սարգսյանն ու պատերազմի ամբողջ ճանապարհն անցած վետերանը ընտանեկան մթնոլորտում զրուցել են երեկվա, այսօրվա ու վաղվա մասին՝ պատերազմի բովից հասնելով այսօրվա Հայաստանին ու հայ ժողովրդին: Հանրապետության նախագահն անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է Միկիտ Ամիրյանի առողջական վիճակով, հարց ու փորձ արել ընտանիքից ու անցած ուղուց: 99-ամյա վետերանն իր մարտական ուղին սկսել է Կովկասից, մարտնչել Ուկրաինայում, Լեհաստանում, մասնակցել Պրահայի, Բեռլինի ազատագրմանը:

Ջերմ շնորհավորանքներից բացի նախագահ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել 99-ամյա վետերանին և ի դեմս նրա՝ բոլոր վետերաններին՝ կերտած հաղթանակի, իրենց վաստակի ու հայրենիքին նվիրվածության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել և խոստացել, որ հաջորդ տարի միասին նշելու են Միկիտ Ամիրյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը»,- ասված է հաղորդագրությունում: