Ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումներ Ջրահովիտի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

13.08.2026 | 10:25
Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել
13.08.2026 | 10:17
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին
13.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 09:50
Հայտնի է՝ ինչու է Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13.08.2026 | 09:44
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան
13.08.2026 | 09:34
ՊԵԿ-ի, քաղաքաշինության, կադաստրի կոմիտեների նախագաhները և մի շարք մարզպետներ վերանշանակվելու են իրենց պաշտոններում
13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Ջրահովիտ համայնքապետարանում ենթադրաբար պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ:

«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունից ստացված տվյալների, ինչպես նաև համայնքի մի քանի բնակիչների հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, 2011-2018 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, որպես հավաքարար և պահակ համայնքապետարանում աշխատանքի է ընդունել իր երկու հարսներին: Վերջիններս, սակայն, փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց պարտականությունները: Չնայած այդ հանգամանքին, նրանց հատկացված բանկային քարտերին նշված ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, ընդհանուր առմամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով 3.187.817 ՀՀ դրամ գումար, որը ենթադրաբար յուրացվել է Ջրահովիտ համայնքի ղեկավարի կողմից:

Պարզվել է նաև, որ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից նույն ժամանակահատվածում վերը նշված երկու աշխատակիցների հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի  հաշվարկի տեղեկագրերում, ինչի հիման վրա էլ նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձի համար նախատեսված գումարը:

Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Արարատի մարզի Ջրահովիտի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերով հափշտակություն,  պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով, դեպքի առթիվ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: