Տուրիստական կազմակերպության ներկայացուցիչը կալանավորվել է՝ հափշտակություն և յուրացում կատարելու համար

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուրիստական ընկերության ներկայացուցչի  կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բնակչուհին՝ ծնված 1995թ., 2018թ. հունվարից մինչև սեպտեմբեր ամիսները զբաղեցնելով տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, նշված կազմակերպության, ինչպես նաև իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունով ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում և յուրացրել դրանց դիմաց ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 9.610.515 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հանդես գալով որպես մեկ այլ տուրիստական կազմակերպության տնօրեն, ձեռք բերելով արտերկրում հանգիստ անցկացնելու մտադրություն ունեցող  երեք քաղաքացու վստահությունը՝ 24-ամյա կինը ծառայություններ մատուցելու շինծու պայմանագրեր է կնքել վերջիններիս հետ, որից հետո ներկայացնելով, թե իբր կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի և ավիատոմսերի ամրագրումները, նշված քաղաքացիներից  ստացել և հափշտակել է խոշոր չափերով գումարներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի 24-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: