Առանց հստակ պատճառաբանության դատական գործերի քննության հետաձգումների առնչությամբ վարչապետը հանձնարարական տվեց

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

 

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ դատական համակարգում առկա խնդիրներին` հնչեցնելով համապատասխան հանձնարարականներ:

Կառավարության ղեկավարի հանձնարականը մասնավորապես վերաբերում էր դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը և դատական գործերի քննության տևողության կրճատմանը:

«Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս հունիսի 29-ին և տրվել էր հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթի մշակման ընթացքի մասին՝ հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարությանը: Միաժամանակ դատական գործերի քննության հետաձգման կապակցությամբ ձևավորված իրավակիրառական պրակտիկայի, ինչպես նաև դատավորների միջև գործերի բաշխվածության առկա իրավիճակի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական և գործնական որոշ խնդիրներ: Մասնավորապես մի կողմից դատական գործերի բաշխման գործող կարգավորումները թույլ են տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորների ծանրաբեռնել բավական անհամաչափ, իսկ մյուս կողմից՝ դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում՝ շատ դեպքերում չունենալով հստակ անհրաժեշտ պատճառաբանություն»,- ասաց կառավարության ղեկավարը:

Հաշվի առնելով վերանշյալը՝ գործադիրի ղեկավարը Արդարադատության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգման պատճառաբանման ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրման ուղղված առաջարկություններ:

 

Շողիկ Գալստյան