Փաստորեն «Իմ քայլի» պատգամավորը նախապես գիտե՞ր, որ իմ նկատմամբ քրգործ է հարուցվելու․ զարմանալի է․ Դավթաշենի նախկին ղեկավար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2012 թվականից մինչև 2018 թվականը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար աշխատած Ռուսլան Բաղդասարյանն այսօր մամուլից է տեղեկացել, որ իր նկատմամբ հարուցվել է քրեական գործ, իսկ դրա վերաբերյալ ծանուցագիր չի ստացել։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ռուսլան Բաղդասարյանը՝ նշելով, որ քրեական գործի վերաբերյալ կխոսի այն ժամանակ, երբ ստանա համապատասխան գործն ու խորհրդակցի իր փաստաբանի հետ։

Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ իր նկատմամբ հարուցված քրգործի հիմքում տեսնում է բոլորովին այլ՝ իրավական հիմքեր չունեցող դրդապատճառներ։

«Դրա պատճառը, վստահ եմ, գործող քաղաքապետի վերաբերյալ իմ ակտիվ քննադատությունն է։ Երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը, ես իմ ֆեյսբուքյան էջում հարցադրում հնչեցրեցի՝ ինչի՞ համար՝ ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները, որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձերը։ Գրառմանս տակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանն էլ գրել էր․ «Հարմար բառերով մոտ ապագայում իրավապահ մարմինների խոսքը կլսենք»։ Փաստորեն այդ պատգամավորը նախապես գիտե՞ր, որ իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվելու, ինչպե՞ս, զարմանալի է»,- ասաց  Բաղդասարյանը։

Վերջինս նաև նշեց, որ եթե քրեական գործի շրջանակում կհիմնավորվի իր մեղավորությունը, պատրաստ է կրել պատասխանատվություն։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։

Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Աղավնի Սուքիասյան