Սուպերվարչապետական աթոռներին կառչած չենք, չհամեմատեք նախկինում այս դահլիճում նստած որոշ մարդկանց հետ․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
Բոլորը

Հայաստանում այո՛, նապոլեոններ ու թագավորներ չկան, տիկին Զոհրաբյան, ես հասկանում եմ՝ Ձեր փորձը հիմնված է նախկին Հայաստանում կատարվածի վրա, սակայն վստահեցնում  եմ, որ և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Սուրեն Պապիկյանը արհեստավարժ մասնագետներ են և կարող են միացված նախարարությունների նախարարներ աշխատել և գալ խորհրդարանում ելույթներ ունենալ։

Այսօր խորհրդարանում Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն քննադատությանը, որ մի նախարարը չի կարող համակարգել մի քանի նախարարություններ և գալ ԱԺ-ում մի քանի ոլորտների վերաբերյալ ելույթներ ունենալ, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Վերջինս անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն հաղթահարել իրենց առաջ դրված փորձությունը։

«Տիկին Սամսոնյան, ներեցեք, այստեղ մարդ չկա, որ պետք է Ձեզ մոտ փորձություն անցնի, այստեղ փորձություն մարդիկ անցնում են ՀՀ քաղաքացիների մոտ, և այն մենք շատ լավ ենք անցել»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Խոսելով  սուպերվարչապետական համակարգի մասին՝ Սիմոնյանը նկատեց, որ այն տեսքով, որով այժմ այդ համակարգը գոյություն ունի, երկար չի մնալու և փոփոխության է ենթարկվելու, ինչպես այդ մասին հայտնել է վարչապետը։

«Մեզ և ձեզ չհամեմատեք նախկինում այս դահլիճում նստած որոշ մարդկանց հետ։ Մեզանից որևիցե մեկը այդ սուպերվարչապետական աթոռներին կառչած չէ․ մեր անցած ճանապարհով և այսօրվա գործունեությամբ բազմիցս ապացուցել ենք և կապացուցենք նաև ապագայում»,-ասաց  Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։