Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ
Հասարակություն
07.05.2019 | 12:44ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորությամբ:
«Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին:
Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:
Հարցերի նույն շրջանակը նախագահ Սարգսյանը քննարկել է նաև մի խումբ փաստաբանների հետ ունեցած հանդիպման ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: