Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի գավաթակիր
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցել է Ռումինիայում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը. տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:
Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է ոսկե մեդալակիր: Դա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու հաղթանակն էր միջազգային մրցաշարում:
Հայաստանի թիմը Ռումինիա էր մեկնել ավագ մարզիչ Հովահաննես Դավթյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցել են 28 երկրների 563 մարզիկներ: