«Varks.am»-ի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդի. գործը դատարանում է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Varks.am» ՈւՎԿ ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«2019թ. հունվար ամսվա տարբեր օրերին «Varks.am» ՈՒՎԿ ՓԲ ընկերության՝ Երևան քաղաքում գտնվող տարբեր մասնաճյուղերից կատարվել էին առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ: Դեպքերի առթիվ ԵՔՔՎ տարբեր քննչական բաժիններում հարուցվել էին քրեական գործեր: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքերի մի շարք հանգամանքներ, հանցագործությունները կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:

Հաշվի առնելով, որ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում համատեղ կատարելու վերաբերյալ:

Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1990 թվականին, 2019 թվականի հունվարի 05-ին՝ ժամը 17:40-ի, և հունվարի 14-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, «Varks.am» ՈՒՎԿ ՓԲ ընկերության գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, գործարք կատարելու պատրվակով մտել է ընկերության՝ Երևան քաղաքում գտնվող երկու մասնաճյուղեր, աշխատակիցներին մոլորության մեջ գցելու և իր հանցավոր մտադրությունն իրագործելու համար հարմար պահ փնտրելու նպատակով նրանց մտացածին տվյալներ է հայտնել՝ խնդրելով վճարում կատարելու համար համակարգչի միջոցով փնտրել իր տվյալները: Այնուհետև նկատելով մասնաճյուղում այլ անձանց բացակայությունը՝ անսպասելի ցատկելով անցել է սպասարկման բաժնի սեղանի հակառակ կողմը, դրամարկղից բացահայտ, հափշտակել է մի դեպքում ընդհանուր խոշոր չափի 1.835.000, մյուս դեպքում՝ 2.074.990 ՀՀ դրամ գումար և նույն կերպ անցնելով սեղանի վրայով՝ դիմել է փախուստի:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 28-ամյա երիտասարդը, ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ  հափշտակելու դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, մուտք է գործել «Varks.am» վարկային կազմակերպության մեկ այլ մասնաճյուղ, մոտեցել սպասարկման սեղանին՝ իբր վարկ ստանալու համար դիմելով աշխատակցին: Նույն պահին երիտասարդը ցատկելով անցել է սպասարկման սեղանի հակառակ կողմը, աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել՝ հայտնելով, որ իր մոտ զենք կա ու սպառնացել վնասել վերջիններիս: Այնուհետև վարկային կազմակերպության երկու դրամարկղերից հափշտակել է ընդհանուր խոշոր չափի 1.187.520 ՀՀ դրամի կանխիկ գումար և դիմել փախուստի:

Բացի այդ, 28-ամյա երիտասարդը նախաքննության ընթացքում, երբ քննչական գործողության մասնակցելու նպատակով տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, նախապես պլանավորելով փախուստը, աշխատասենյակի պատուհանն անսպասելիորեն բացելով, ցատկել է դուրս՝ փորձելով դիմել փախուստի, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. ՀՀ ոստիկանության ԵՔՎ ուղեկցող գումարտակի աշխատակիցները բռնել են նրան՝ կանխելով փախուստը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1990թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-355-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Որոշում է կայացվել՝ 28-ամյա երիտասարդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: