Ոստիկանությունը պարզաբանում է Հանրապետության հրապարակում տիկնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ միջադեպը

Լուրեր

06.02.2026 | 12:30
Տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:24
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
06.02.2026 | 12:21
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
06.02.2026 | 12:17
Իտալիայում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:08
Թող դիմեն դատարան. Պապիկյանը` գնդերեցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:00
Հրապարակում մեքենա է շրջվել // Թրամփը Փաշինյանին ու Ալիևին «լավ առաջնորդներ» է անվանել․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 11:54
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:52
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական եկեղեցին հալածանքի չի ենթարկվում
06.02.2026 | 11:43
Զինված միջադեպ Բաքվի դպրոցներից մեկում. աշակերտը կրակել է ուսուցչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 11:33
Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը. Ալեն Սիմոնյան
06.02.2026 | 11:24
Կարգալույծ հռչակված քահանաները եկեղեցու դեմ հայց են ներկայացրել. պահանջում են իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում
06.02.2026 | 11:16
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ անում հեռանալ Իրանից Հայաստան կամ Թուրքիա
06.02.2026 | 11:10
Հայաստանի պարենային անվտանգությունը տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակման համատեքստում. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:06
Ռոման Բերեզովսկին պատմել է՝ ինչու է հեռացել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից
06.02.2026 | 11:04
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 3-ին Հանրապետության հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվել և քննարկվել է սոցցանցերում:

«Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:

Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող՝ վարորդը: Հարկ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին:

Միաժամանակ, հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն: Նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը ներկայացրել ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ: