Հայկական վարորդական վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել. Ա. Արարատյան

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Նշենք, որ օրեր առաջ Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում խորհրդի անդամները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էին նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրներին: Այդ ժամանակ Արամ Արարատյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ  հարցը վերջնական լուծում չի ստացել և շարունակում է մնալ օրակարգում: 

«Օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Կողմերը համաձայնել են, որ սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՌԴ և ՀՀ օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում վերջերս կատարված օրենսդրական փոփոխությամբ արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի այն վարորդներին, որոնք ՌԴ վարորդական իրավունք չունեն: Օրենքով նախատեսված արգելքը, սակայն, չի վերաբերվում այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, խոսքն այս դեպքում Ղրղըզստանի և Բելառուսի մասին է:

Օրենսդրական այս փոփոխությունը դժգոհությունների պատճառ դարձավ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների և առհասարակ, ձեռնարկատիրական գործունեությամբ  զբաղվող ՀՀ քաղաքացիների համար: Խնդրին փորձեց լուծում տալ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում, սակայն ապարդյուն: Ի պատասխան՝ ռուսաստանցի պաշտոնյան Բաբլոյանին առաջարկել էր ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ: Հավելենք, որ փորձագետների պնդմամբ՝  հունիսի 1-ից ՌԴ-ում գործող օտարերկրյա, այդ թվում՝ Հայաստանի վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին: 

 

Շողիկ Գալստյան