Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել

Լուրեր

13.08.2026 | 11:30
Ալիգատորից կոշիկներ ա հագնում Գևորգ Սաղոյանը, դրա գինը նայեք․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 11:23
Ռուսական ուժերն Օդեսայի մարզում ուղևորատար գնացքի են հարվածել․ 2 զոհ կա
13.08.2026 | 11:15
Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել
13.08.2026 | 11:11
«Ինտեր Մայամին» պարտվել է Մեսիի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 10:54
Չավին` Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ
13.08.2026 | 10:51
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. կասեցվել է դրանց վաճառքը
13.08.2026 | 10:40
Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում
13.08.2026 | 10:34
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 2 օդաչու է զոհվել
13.08.2026 | 10:25
Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել
13.08.2026 | 10:17
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին
13.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 09:50
Հայտնի է՝ ինչու է Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13.08.2026 | 09:44
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան
Բոլորը

ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը:

Factor.am-ն այս մասին տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մայիսի երկուսին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի երեքին կրկին մերժվել է:

Հ.Գ. Մեր հրապարակումից հետ կարծիքներ հնչեցին, որ սա կարող է լինել այլ Նիկոլ Փաշինյան, քանի որ հայրանունը դատալեքսում նշված չէ:

ԿԸՀ կայքի միջոցով պարզեցինք, որ ՀՀ-ում կա երկու Նիկոլ Փաշինյան՝ Նիկոլ Աշոտի Փաշինյան եւ Նիկոլ Վովայի Փաշինյան:

Նիկոլ Աշոտի Փաշինյանը Տավուշի մարզի Ենոքավան գյուղից է:

Factor.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Նիկոլ Աշոտի Փաշինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ մեկն իրեն դատի չի տվել ներողություն խնդրելու պահանջով:

Նարեկ Կիրակոսյան