Ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը. Ռիչարդ Միլս

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: 

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:

«Ուրախ եմ ողջունելու Ձեզ մեր նախարարությունում: Հայ-ամերիկյան գործակցության բավական հաջող փորձ ունենք հատկապես ՏՏ ոլորտում, ուրախալի է տեսնել ամերիկյան մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև հայկական ընկերությունների հաջողությունները ամերիկյան շուկայում: Համոզված եմ, որ այս ոլորտում երկկողմ փոխգործակցությունը շարունակվելու է և ավելի է ամրապնդվելու»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը նաև հույս է հայտնել` Հայաստանում ապագայում տեսնել նաև ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունները:

«Մենք ամուր երկկողմ հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտում, ինչպիսիք են հաղորդակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տրանսպորտը: Մշտապես ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը: Հուսով եմ, որ դեսպանատան թիմն ու ձեր անձնակազմը կշարունակեն համատեղ աշխատել` առավել զարգացնելու այս ոլորտները: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ընդլայնելու հարցում Ձեր շարունակական աջակցության համար»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր