«Չեն կարողանում աշխատել, հո զոռով չի». Վովա Վարդանովը՝  Ոստիկանության երեկվա գործողությունների մասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Ռազմական փորձագետ Վովա Վարդանովի գնահատմամբ՝ երեկ ոստիկանության կողմից Էրեբունու բիլիարդի սրահներից մեկում աղջկան պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծելու գործընթացը գրագետ չէր կազմակերպված:

«Ամբոխը քայլում էր տարածքով, մարդիկ նույնիսկ քայլում էին դիպուկահարի և թիրախի արանքով, հասկանո՞ւմ եք: Թվում է, թե մեր ուժային կառույցները շատ լավն են, որոշ բաներ սովորել և ուրեմն ամեն ինչ գիտեն: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդպես չէ, «Սասնա ծռեր» կոչված, փաստացի «բոյեվիկների» հարձակումն ու ՊՊԾ-ն գրավելը ցույց տվեց, որ այնքան էլ այդպես չէ: Հաճախ նաև միտինգների ժամանակ է երևում, թե ոնց է իրեն պահում մեր ուժային կառույցը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը՝ հիշեցնելով նաև վերջերս «Խոսրովի անտառում» տեղի ունեցած հրդեհը. «Չեն կարողանում աշխատել, հո զոռով չի»:

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանի ուժային կառույցները դիլետանտ են:

«Կարիերայում աճ ունենալու համար կոմպետենտությունը չի գրավողը, այլ վերադասին կամ, ասենք, այդ բաժնի պետին անձնական նվիրվածությունը»,- եզրափակեց Վովա Վարդանովը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում հակադարձեց՝ Ոստիկանության ցանկացած ծառայողի գործողության իրավական հարթությունում է գնահատական տրվում: «Կա հարուցված քրեական գործ, նախաքննություն է կատարվում, իսկ մեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել ենք»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ինչպես է Ահարոնյանը գնահատում  կոնկրետ այն փաստը, որ դիպուկահարը աշխատում էր մարդկային հոծ ամբոխի ներկայությամբ, արդյոք մարդկանց մուտքը այդ տարածք չպետք է արգելված լիներ, և արդյոք քաղաքացիների ներկայությունը չէր կարող վտանգել օպերացիայի հաջող իրագործումը՝ Ահարոնյանն արձագանքեց. «Լավ, էդ մասնավոր ֆեյսբուքյան զրույցները, որոնք ոչ պրոֆեսիոնալ են… իսկ ո՞վ է այդպես ասում»:

Դիտարկմանը, որ կան լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացին անգամ փորձում շրջանցել դիպուկահարին, Ահարոնյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է կարծում, որ դա սխալ է, գնահատականը դուք չեք տալիս, ոչ ես եմ տալիս, ոչ էլ ֆեյսբուքը»,- վրդովվեց Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարը՝ այդպես էլ չպատասխանելով  բուն հարցին՝ արդյոք թույլատրելի՞ էր դիպուկահարի շուրջ հավաքված ամբոխի առկայությունը՝ վնասազերծման  գործողության ընթացքում:

 

Շողիկ Գալստյան