Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս. տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կոնֆերանսը կանցկացվի «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով:

Ս. թ. մայիսի 7-8-ը Ծաղկաձորում տեղի է ունենալու «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողով :

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

Գիտաժողովին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Մայիսի 7-ին մեկնարկող գիտաժողովը արդեն երրորդն է «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողով կազմակերպվել էր 2014 թվականին՝ Երևանում:

Մայիսի 7-ին ժամը 10։15-ից սկսած՝ Ծաղկաձորի Գրողների տանը կարելի է հետևել ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի խաղերին, ապա 11։00-ին «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրում կմեկնարկի գիտաժողովի հանդիսավոր արարողությանը, որին ներկա կգտնվեն ՖԻԴԵ-ի փոխնախագահ Բաշար Քուաթլին, հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր Յուդիթ Պոլգարը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ և գիտաժողովի անցկացման նախաձեռնող Սմբատ Լպուտյանը: