Դատարանը մերժեց դատական նիստը հետաձգել Մանվել Գրիգորյանի ներկայությունը ապահովելու համար

Լուրեր

13.08.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանը ԱԽ քարտուղար նշանակվեց // Զինվորի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 15:03
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան 20 վագոն ցորեն կուղարկվի
13.08.2026 | 14:57
Սևաստոպոլում ռումբի պայթյունի հետևանքով զոհ կա․ նախնական տվյալներով՝ նա ՌԴ ռազմածովային ուժերի սպա է
13.08.2026 | 14:52
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
13.08.2026 | 14:43
Լռությունը համաձայնության նշան է. Փաշինյանը` ԵՏՄ-ում իր ելույթի՝ անարձագանք մնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:35
Արմեն Գրիգորյանը հակված է դադար վերցնել. Փաշինյանը` դեսպան նշանակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:26
Լուիս Էնրիկեն եվրագավաթներում տիտղոսներով հավասարվել է Ֆերգյուսոնին ու Տրապատոնիին
13.08.2026 | 14:17
ԱԳՆ-ն կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, հանդիպում է նախատեսվում․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:11
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել
13.08.2026 | 14:00
TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը շուտով խորհրդարան է գալու․ Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:51
Համոզված եմ` ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կլինի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:42
Բանակի հարցով կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը` այսօր գրանցված մահվան դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:37
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնային» հայտնել է Ռոդրիի տրանսֆերային գինը
13.08.2026 | 13:29
Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:22
ՌԴ-ին ասել ենք, խնդիր ունենք, եկեք լուծենք. չենք ուզում պայմանագիրը խզել.Փաշինյանը` երկաթուղու մասին
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին ներկա չէր: Ինչպես տեղեկացրեց նախագահող Մնացական Մարտիրոսյանը՝ Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, գրություն է ստացել նրա վատառողջ լինելու վերաբերյալ:

Դատական նիստին միջնորդություն էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբան՝ Կարեն Քամալյանը: Նա միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ վատառողջ լինելու հիմքով: Պաշտպանական թիմը միացավ այս միջնորդությանը:

Դատարանում քննարկվող հարցը կալանքի հիմնավոր լինելն-չլինելն էր: Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի մյուս պաշտպան Լևոն Բաղդասարյանը ևս միջնորդեց նիստը հետաձգել՝ հիմնավորելով, թե Մանվել Գրիգորյանը պետք է ներկա լինի նիստին, իր դիրքորոշումը հայտնելու համար:

Մեղադրող կողմն առարկեց այս միջնորդության դեմ, ասելով, որ ամիսներ շարունակ քննվել է կալանքի հարցը և Մանվել Գրիգորյանը այդ նիստերին չի մասնակցել և առարկություններ չի ունեցել: Դատարանը նշեց, որ անձը իր պաշտպանների միջոցով իր կարծիքը արտահայտելու հնարավորությունից զրկված չէ և հետաձգվելու առումով միջնորդությունը մերժեց:

Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Լիլիթ Շաբոյան