ԱԱԾ-ն իրագործում է ՌԴ հակաուկրաինական պատժամիջոցները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանում տեղի է ունենում Հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպվում է տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ուժերով: Միջոցառմանը լինելու են նաև հյուրեր Վրաստանից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ: Քննարկման առարկա է նաև Ուկրաինայի հակակոռուպցիոն և ոստիկանական ռեֆորմների կիրառելիությունը Հայաստանում: Այդ միջոցառման առանցքային մասնակիցներից մեկն Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմն է:

Սակայն, ինչպես արդեն հայտնի է, Նայեմին լույս մայիսի 1-ի գիշերը «երրորդ երկրի պահանջով» թույլ չէր տրվել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միայն երեկ առավոտյան Ուկրաինայի դեսպանատան միջամտությունից հետո պատգամավորին թողեցին «մեկ անգամ» մուտք գործել Հայաստան:

«Այլ երկիրը», բնականաբար, Ռուսաստանն է: Բանն այն է, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՌԴ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է «Ուկրաինայի հակառուսական պատժամիջոցներին պատասխան միջոցների մասին հրամանագիրը», որը տարածվում է 68 իրավաբանական և 322 ֆիզիկական անձանց վրա, այդ թվում՝ Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի:

Այսինքն, այս պահին առկա փաստերը գալիս են վկայելու, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք կարող են որոշել, թե ով մտնի Հայաստան, իսկ ով՝ ոչ, կամ Հայաստանն առանց համապատասխան իրավական ակտի ընդունման միացել է Ռուսաստանի հակաուկրաինական պատժամիջոցներին:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ գործ ունենք պետականության ու անկախության լուրջ մարտահրավերի հետ, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է օր առաջ դադարեցնի այլ պետության շահերը սպասարկող քաղաքականությունը:

Ռուսաստանյան սահմանապահները

Մուստաֆա Նայեմը Հայաստան էր ժամանել օդավանով և սահմանը փորձել էր հատել «Զվարթնոցի» անցակետում: Ինչպես հայտնի է, ռուսաստանյան սահմանապահները Հայաստանում գործում են ոչ միայն Թուրքիայի և Իրանի սահմանին, այլև հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Առայժմ հայտնի չէ, թե ուկրաինացի պատգամավորի մուտքն արգելողները Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի սահմանապահներն էին:

Սակայն հարկ է նշել, որ «Զվարթնոցում» ռուսաստանցի սահմանապահների առկայությունն ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ՀՀ և ՌԴ միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրով ռուսաստանյան սահմանապահներն իրավունք չունեն ներգրավվել Թուրքիայի և Իրանի հետ սահմանը պաշտպանելուց տարբերվող որևէ գործառույթի մեջ:

Այդ մասին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» բազմիցս է բարձրաձայնել՝ դեռևս 2015 թվականից սկսած: Թեև խնդիրն ավելի հին է. ռուսաստանյան սահմանապահները պարզապես չեն գնացել «Զվարթնոցից» ԽՍՀՄ փլուզումից հետո:

Չի բացառվում, որ Հայաստանի սահմանների կառավարման հարցում Ռուսաստանի այսօրինակ ազդեցությունը պայմանավորված է նաև հենց այն հանգամանքով, որ «Զվարթնոցում» ուղևորների անձնագրային վերահսկողությունն իրականացնում են նաև ռուսաստանցի սահմանապահները:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»