Արթուր Դավթյանը խոսել է անցումային արդարադատության հնարավոր մոդելների կիրառման մասին

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնումեն, որ գլխավոր դատախզ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:

 

«Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց դրսևորումն են գտել նաև երկկողմ իրավական փոխգործակցության ոլորտում:

 

Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան, իր հերթին արժևորելով եկկողմ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը, համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը Երևան կնպաստի Հայաստանի պետական կառավարման ոլորտում և հատկապես դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացների վերաբերյալ Չեխիայի խորհրդարանում հնարավորինս ամբողջական պատկերացումների ձևավորմանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես նախորդ տարի տեղի ունեցած հասարակական-քաղաքական արմատական փոփոխություններից հետո Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումների, անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին առնչվող հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել Հայաստանի քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկան եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացմանը համահունչ դարձնելու, այդպիսով մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ուժեղացնելու ուղղությամբ:

 

Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպիցիայի դեմ ակտիվացած պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմինների նկատմամբ հասարակական վստահության մակարդակի բարձրացմամբ և քրեական հետապնդման մարմինների դրսևորած պրոֆեսիոնալիզմով: Վերջինս թույլ տվեց հանրային պահանջների զգալի մեծացման պայմաններում պահպանել իրավական հավասարակշռությունը և մնալ Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում: Այս պայքարի հիմնական արդյունքներից մեկը, ըստ գլխավոր դատախազի, այն է, որ ինչպես հանրության, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանում արմատավորվում է առանց որևէ խտրականության կատարած հանցանքին համարժեք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության գիտակցումը: Այս համատեքստում Արթուր Դավթյանը կարևորել է նաև միջազգային համագործակցությունը՝ հատկապես իրականացվող քրեական հետապնդումների շրջանակներում գործընկեր երկրներից անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի ստացման, հանցանք կատարած անձանց հանձնման և այլ գործընթացների տեսանկյունից:

 

Պատասխանելով անցումային արդարադատության հնարավոր մոդելների կիրառմանն առնչվող պատվիրակության ղեկավարի հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ խոսքը վերաբերում է կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական վարույթների շրջանակներում պարզված՝ պետության հափշտակված միջոցների, գողացված ակտիվների փնտրման, հետախուզման իրավական մեխանզիմների ստեղծմանը՝ հաշի առնելով, որ ներկայումս գործող իրավակարգավորումներն այս առումով որոշակի արգելքներ են ստեղծում: ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ ցանկացած լուծում բխելու է անձանց սեփականության սահմանադրական իրավունքի պաշտպանության, ինչպես նաև հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքներից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: