Հյուսթոնի հայ համայնքը հայտնվել է «Հարվի» ծովամրրկի կիզակետում. VOA

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Հարվի» ծովամրրիկն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգին հասցրել է ահռելի մեծ վնասներ։ Հյուսթոն քաղաքը սուզվել է մոտ 1 մետր ջրի տակ: Հյուսթոնում իրավիճակի և այնտեղ բնակվող մոտ 3000 հայերի կացության մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում պատմել է Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը:

Կարո՞ղ եք ասել խնդրում եմ, այժմ որտեղ եք և ինչ վիճակում է գտնվում Հյուսթոն քաղաքը:

«Հիմա Հյուսթոնի վիճակը շատ վատ է, ժողովրդի մեծ մասը անօթևան է մնացել աղետի պատճառով: Մեր տունն ամբողջովին ջրի մեջ է, տեղափոխվել ենք մեր ընկերոջ տուն արդեն երկու օր է: Կարծես բանտարկյալներ լինենք»:

Ի՞նք տեղեկություն են տեղական մարմինները ձեզ տրամադրել: Ե՞րբ կկարողանաք վերադառնալ տուն:

«Մեր ստացած վերջին տեղեկությունն այն է, որ եթե մեկ օրից անձրևը դադարի, պետք է սպասենք ևս երկու օր մինչև ջուրը նվազի: Սակայն տարածքներ կան, որտեղ ջրի բարձրությունը շատ մեծ է և ցամաքելու համար օրեր կպահանջվեն»:

Իսկ եկեղեցին ներգրավվա՞ծ է մարդկանց օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:

«Եկեղեցին միշտ պատրաստ է օգնել հայ համայնքին և թիկունք կանգնել նրանց: Այս պահին մեր ծխական խորհրդի անդամների մեծ մասի վիճակը անելանելի է: Վստահ չենք, թե ինչպես ենք օգնելու մեր ժողովրդին, սակայն գիտեմ, որ եկեղեցու հովիվը՝ Տեր Մարտիրոս Հակոբյանը աշխատում է հայ համայնքի անդամների հետ հեռախոսով կապ պահպանել: Փորձում ենք օգնել ինչքանով, որ կարող ենք, սակայն այս իրավիճակում շատ դժվար է այդ անելը»:

Տեղական իշխանությունները պատշաճ օգնություն ցուցաբերու՞մ են մարդկանց:

«Նրանք նավերով են օգնում ժողովրդին: Շատերը փակված են մնացել իրենց տներում և ջրի պատճառով չեն կարողանում դուրս գալ: Այդ առումով իշխանությունները օգնություն են տրամադրում և նրանց դուրս են բերում նույնիսկ ուղղաթիռներով»: