Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, կմասնակցի քննչական գործողություններին․ նա վերադարձել է Հայաստան
Հասարակություն
29.04.2019 | 17:38Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել Ալեքսանդր Սարգսյանը։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության խոսնակ Սամսոն Գալստյանը։
«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- ասաց Գալստյանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար։