Վալերի Օսիպյանը գործով որոշ վկաների երեկոյան ժամերի հանդիպել է և հորդորել՝ ինչ ցուցմունքներ տան․ Սամվել Հովհաննիսյան

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

2014 թվականի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի է ունեցել դանակահարություն, ինչից հետո տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը, հայրը հստակ ցուցմունքներ են տվել այդ դեպքի մասնակից, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր՝ Սեդրակ Օսիպյանի դեմ, որը 9 ամիս թաքնվելուց հետո եկել և ներկայացել է Ոստիկանությանը։

Այս միջադեպի հետևանքով գործ է հարուցվել, որի վերաբերյալ սակայն, վերջնական որոշում չի կայացվել և գործը կարճվել է։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց այդ դանակահարության դեպքով որպես մեղադրյալ ներգրավված Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը՝ նշելով, որ  գործը կարճելուց հետո 2018 թվականի հոկտեմբերի 22-ին իրենց տուն են ներկայացել ոստիկանության էրեբունու բաժնի ոստիկանները և իրեն հայտնել, որ գործը վերաբացվել է և այժմ ինքը պետք է ներկայանա ոստիկանություն։

«Ինձ ասում են, որ պետք է ներկայանամ քննչական մարմին, որ ցուցմունքներ տամ, քանի որ գործը վերաբացվել է: Ես ասում եմ՝ ի՞նչ գործ, ասում  են՝ դանակահարության գործով: Նշում են, որ նոր հանգամանքներ են երևան եկել, և ես պետք է  17 րոպեում Նուբարաշենից գնամ ցուցմունք տամ: Ես չստորագրեցի թուղթը, որովհետև 17 րոպեում ոչ մի կերպ չէի կարող Նուբարաշենից Կոմիտաս հասնել: Ասացի, որ մի քանի մարդու պետք է հանդիպեմ, որից հետո կներկայանամ: Ուզում էին թղթի տակ ստորագրել տալ, թե ես չեմ ուզում ներկայանալ և այլն և այլն, բայց ես ասացի, որ ոչ մի բան չեմ ստորագրի, օրվա ընթացքում կներկայանամ։ Ասացին որ երևան են եկել նոր հանգամանքներ, ըստ որոնց, գործով  փաստացի երեք վկաների ցուցմունքները բավարար չեն։ Նշեմ, որ նրանք եղել էին դեպքի վայրում և սկզբից մինչև վերջ նշել են, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել։ Ասում են պետք է կատարվի օբյեկտիվ քննություն, բայց ասեմ, որ այդ օբյեկտիվ քննությունը դանակահարության հաջորդ օրվանից խախտվել է, որովհետև Վալերի Օսիպյանը գործով որոշ վկաների երեկոյան ժամերի հանդիպել է և հորդորել, թե ինչ ցուցմունքներ տան»,- ասաց  Հովհաննիսյանը։

Ըստ Սամվել Հովհաննիսյանի՝ Վալերի Օսիպյանի կողմից այս քրգործի ընթացքն ուղղորդվում է․ «Եթե դուք նրան հարցնեք, նա կասի՝ նման բան չկա և այլն և այլն: Նա կասի՝ «ես գործի նախաքննությանն ընդհանրապես չեմ խառնվել», այնինչ ես դատարանում կապացուցեմ դիկտաֆոնի ձայնագրությամբ, որ նա լավ էլ խառնվում է նախաքննությանը»:

Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ Վալերի Օսիպյանը ցանկանում է իր ազգանունը պարզապես մաքրել:

«Նա իմ ծնողին է առաջարկել՝ «թող ձեր տղան իր վրա վերցնի մեղքը», դրանից հետո ինձ է նույն առաջարկությունն արդեն արել, թե թող Սարգիսն իր վրա վերցնի, մենք նրան կօգնենք: Ես վրդովվում էի, ինձ ասում էր՝ ես փոխգնդապետ եմ: Նա մանիպուլյացիայի վարպետ է: Մեր տուն մարդկանց է ուղարկում, քանի որ իմացել է, որ ինձ մոտ կան ձայնագրություններ, որտեղ նա ամեն ինչ բացահայտ ասում է: Այդ ձայնագրությունները չեմ տրամադրում քննչական մարմնին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչ ապացույց ներկայացնում եմ, նրանք հետո դրան արդարացում են գտնում: Այս անգամ ուղիղ դատարան եմ տանելու այդ ապացույցները»,- ասաց Հովհաննիսյանը։

Աղավնի Սուքիասյան